Նոր խորհրդարանի արգելափակոցը. ով կմնա դրսում

Ժամանակ օրաթերթը գրում է. Չի կարող որևէ տրամաբանական բացատրություն ունենալ, որ մի քանի հարյուր ձայնի կամ հաճախ մի քանի տասնյակ ձայնի պատճառով մի ուժը կարող է չհայտնվել խորհրդարանում, իսկ մեկը՝ հայտնվել: Առավել ևս, երբ մենք, խոշոր հաշվով, ունենք ընտրության ոչ միայն խաղի կանոնների, այլ ընտրության մշակույթի խնդիր, ընտրողի իրավագիտակցության, արժեհամակարգի խնդիր, և միևնույն ժամանակ ունենք նաև թավշյա հեղափոխության իրողությունը, դրա ազդեցությունը ընտրական միջավայրի, մտածողության, պատկերացումների և տրամադրությունների վրա: Այս ամենն ունեն, իհարկե, լրջագույն ֆիլտրացիայի անհրաժեշտություն, բայց դա կարող է տեղի ունենալ մրցակցային ազատ միջավայրի ձևավորման դեպքում: Օրինակ՝ դիցուք, պատկերացնենք իրավիճակ, երբ Հայաստանի խորհրդարանի ընտրությանը կարող է մասնակցել նորաստեղծ որևէ դաշինք կամ ուժ, որն ընդգծված եվրատլանտյան ուժ է: Մի կողմ թողնենք, թե գաղափարական-ծրագրային ինչ շեշտադրումներ կարող է ունենալ այդ ուժը, ինչ ծրագիր կներկայացնի և այլն: Սա առանձին խոսակցության առարկա է, քաղաքական դաշտի գաղափարական, հայեցակարգային քարտեզագրումը առանձին խոսակցության նյութ է: Պատկերացնենք, որ ձևավորված է այդ ուժը, և տեղի է ունենում ընտրություն: Մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ, օրինակ, ներկայումս դաշտում գործող, ըստ էության՝ ապագաղափարական կամ պսևդոգաղափարական, իրականում մեկ անձի, ռեսուրսների և այլնի շուրջ խմբված ուժերից շատերը, որոնք փորձառու են, որոնք ունեն կոմունիկացիաներ և այլն, կհավաքեն ավելի բարձր տոկոս, քան նորաստեղծ եվրատլանտյան ուղղվածության ուժը: Եվ գործնականում այդպես հնարավոր է խոսել նաև որևէ այլ նոր ուղղության մասին: Դիցուք, հին, սպառված համակարգի կոնֆորմիստ ուժերից յուրաքանչյուրը զուտ տեխնիկական առավելության, միաժամանակ ընտրական խորքային մշակույթի բացակայության պայմաններում կարող է ստանալ թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանում հայտնվելու ավելի մեծ հնարավորություն ու նաև ինչ-որ իմաստով՝ հետագա տարիների համար մրցակցային առավելություն, քան նորաստեղծ, գաղափարական մի որևէ ուժ: Ահա դա է պատճառը, որ թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր իրավիճակում, առնվազն արտահերթ ընտրության այս հատուկ իրավիճակում արժե Ընտրական օրենսգրքով վերացնել անցողիկ շեմ հասկացությունը, հնարավորություն տալ բոլոր ուժերին, նաև քաղաքական պայմանավորվածությամբ, որ հաջորդ արդեն հերթական ընտրությանը կվերադառնանք անցողիկ շեմ հասկացությանը, երբ թավշյա հեղափոխությունից հետո բոլորին կտրվի մեկնարկային հավասար պայման: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 78 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am