Հայկական ժամանակը գրում է.ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այս տարվա ապրիլի 14-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Ըստ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա անցած տարում ունեցել է 10 մլն 803 հազար 392 դրամ եկամուտ, որը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից՝ 2 մլն 901 հազար 696 դրամ եւ 7 մլն 901 հազար 696 դրամի չափով։ 2018 թվականի ապրիլի 14-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Լեւոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանն ունեցել է 200 հազար դրամի չափով եկամուտ, որի գոյացման աղբյուրը այս դեպքում նույնպես նշել է «այլ եկամուտներ»։ Այսպիսով, ըստ հայտարարագրի պատմության, 2015 թվականի հունվարի 23-ից մինչ 2018 թվականի ապրիլի 14-ը Լեւոն Սարգսյանը, Արմինե Հարությունյանը եւ Անի Սարգսյանը չեն ունեցել անշարժ եւ շարժական գույք, դրամական միջոցներ եւ բաժնետոմսեր կամ փոխառություններ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը