Վազգեն Սարգսյանի առաջարկով ես Մանվել Գրիգորյանին նշանակել եմ բրիգադի հրամանատար. Նորատ Տեր-Գրիգորյանց

Ներկայացնում ենք հատված այս օրերին Երեւանում գտնվող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ հարցազրույցից –Գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն բացահայտումները ցնցել են մեր հանրությանը: Վիճարկվում է անգամ նրա՝ հերոս լինել–չլինելու հանգամանքը: -Ես իրավունք չունեմ մեկնաբանել ՀՀ վարչապետի խոսքը: Դա կոռեկտ չի լինի իմ կողմից: Քննչական մարմիններն արել են բացահայտումներ եւ կալանավորել են այդ մարդուն: Դատարանը պետք է ապացուցի նրա մեղքը: Մանվել Գրիգորյանը հերոս է: Ես չորս տարի ծառայել եմ Հայաստանում եւ լավ գիտեմ յուրաքանչյուրին, որը պայքարել է Հայաստանի եւ Արցախի ազատագրության համար: Մանվել Գրիգորյանը կռվել է Արցախի ազատագրման համար, ազնիվ ու բարեխիղճ կատարել է իր պարտականությունները ռազմական գործողությունների ժամանակ: Վազգեն Սարգսյանի առաջարկով ես Մանվել Գրիգորյանին նշանակել եմ բրիգադի հրամանատար: Նա սպա չէ, նա իր պարտականությունները կատարել է որպես ֆիդայի: Մանվել Գրիգորյանի գործունեության հետ կապված տեսանյութերը, որոնք ցուցադրվել են, պետք է դառնան դատական քննության առարկա: Ինչո՞ւ է ամեն ինչ հասել դրան: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ պատերազմի ավարտից հետո մեկնել էի Հայաստանից: -Իր վարչապետության շրջանում Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հասցրել է հանդիպել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ: Ըստ Ձեզ՝ գոհացնո՞ղ են նոր իշխանությունների օրոք ՌԴ-ի հետ քաղաքական եւ ռազմաքաղաքական հարաբերությունները, երկուստեք հայտարարությունները: -Ես կարդացել եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ԶԼՄ-ներում, որում նա խոսում է եղբայրության, բարեկամության մասին եւ ասում, որ մեր հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Նա ճիշտ է, որպես գեներալ ես նրան աջակցում եմ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում  

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am