Դատարանները կալանքի որոշումներ ընդունելիս խստապահանջ են դարձել՝ սիրո հեղափոխության ոգուն համապատասխան

Հրապարակ օրաթերթը գրում է.Մեղավորներին պատասխանատվության կանչելու ծարավը մեր հեղափոխությունից հետո մոլուցքի աստիճանի է հասնում, եւ ատելության տեսանկյունից Մանվել Գրիգորյանի գողացած «տուշոնկան» առաջին տեղում է: Գեներալի որդու՝ Կարեն Գրիգորյանի գործով, որը մեղադրվում է բանակին նվիրաբերված 3 «ուազիկների», որոշ սարքեր յուրացնելու մեջ, զբաղվում է ՀՔԾ-ն: Գեներալ Մանվելի կինը՝ Նազիկ Ամիրյանը, երկու օր հետախուզման մեջ էր, ապա՝ հունիսի 27-ին, ինքնակամ ներկայացավ ՀՔԾ: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել-պահելու հոդվածով: Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Մանվելի կինն անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել եւ Մ. Գրիգորյանի հետ իրենց տանն ու Արշալույս գյուղի առանձնատանը պահել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Ինչ խոսք, գեներալի կինն այնքան բախտավոր չէ, ինչպես, ասենք, գնդապետ Լիսկայի կինը՝ Լորետա Բարսեղյանը: Ոչ բոլոր օլիգարխների կանանց է բախտ վիճակվում հանրության աչքի առաջ զենքը ձեռքին վազվզել, ինչպես դա անում էր Լիսկայի կինը 2013 թվականի հունիսի 1-ին՝ Ավետիք Բուդաղյանի սպանության օրը, եւ չպատժվել «ապօրինի զենքի» հոդվածով: Հինգշաբթի՝ կառավարության նիստից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ հունիսի 19-ին երկրապահները, ըստ վկայությունների, հենց տիկին Նազիկի ցուցումով են փորձել տեղափոխել «Զինվորի բաժին» գրառմամբ մսի պահածոներն այլ վայր: Իսկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ ասաց, որ Նազիկ Ամիրյանի վարքից է կախված՝ արդյոք նա կկալանավորվի՞, թե՞ ոչ: «Դեռեւս նա կասկածյալի կարգավիճակում է, եկեք առաջ չընկենք, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է նա։ 72 ժամը լրանում է այսօր: Էջմիածնում անհամբեր սպասում են Նազիկի կալանավորմանը: «Ատում են բոլորին, որոնք Մանվելի հետ կապ ունեն»,- ասում է սուրբ քաղաքի ակտիվ բնակիչներից մեկը: Սակայն ավելի հավանական է, որ Մանվելի կնոջը թողնեն ազատության մեջ: Դատարանները կալանքի որոշումներ ընդունելիս խստապահանջ են դարձել՝ սիրո հեղափոխության ոգուն համապատասխան: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am