ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր. Վալեր Կարբալևիչ

«168 ժամ» թերթը գրում է. ««ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի հետ պատահական և պլանային չէր»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է բելառուսցի քաղաքագետ Վալեր Կարբալևիչը՝ անդրադառ­նալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Բելառուսի ԱԳ նա­խարարի բանակցություններին: Վալեր Կարբալևիչի խոս­քով՝ սա առաջին անգամը չէ, որ Բելառուսի ղեկավարությու­նը շփումներ է ունենում ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների հետ, ինչը բնական է, քանի որ Մինսկն այն վայրն է, որտեղ ձևավորվել է այս խումբը, և այն վայրն է լինելու, որտեղ, ամենայն հավանականությամբ, իր աշխատանքը կավարտի ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամար­տության խաղաղ կարգավորման դեպքում: Սակայն, ըստ քաղաքագետի, սա պատահական և պլանային հանդիպում չէր: «Բելառուսը, առաջնորդվելով իր բիզնես շահերով, առաջին անգամ ծանր զինատեսակներ վաճառեց Ադրբեջանին: Սա շատ քննարկվեց տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Այս զինատե­սակները կարևոր խաղաքարտ դարձան Ադրբեջանի ղարա­բաղյան քաղաքականության ներկա փուլում, քանի որ ադրբեջանական կողմը դրա ձեռքբերմամբ փորձեց հավել­յալ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների նկատմամբ: Բացի ներկա փուլից, իրական մարտական գործողություն­ների ժամանակ այդ համակարգերը բավական լուրջ գործոն կարող են դառնալ, ինչը չէր կարող չմտահոգել համանախագահներին և հայկական կողմին: Կարծում եմ՝ այս հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը քննարկել է հետևյալ հարցը, թե որքանո՞վ է նպատակահարմար նման զենք վաճառել Ադրբեջանին, հետագա ի՞նչ ծրագրեր կա­րող է ունենալ Բելառուսը, սա զենքի վաճառքի եզակի դե՞պք է, թե՞ շարունակություն է ունենալու»,- ասել է նա»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am