Սևանի գաղութից օրեր առաջ ազատվածը խմած վիճակում ГАЗель-ով տապալել է սվետաֆորն ու բախվել Toyota-ին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Իսկակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են ГАЗ 32213 մակնիշի առանց համարանիշի և Toyota մակնիշի 35 GT 717 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է ГАЗель-ի վարորդը, ով մինչև Toyota-ին բախվելը հարվածել է խաչմերուկի երթևեկությունը կարգավորղ լուսակիրին, տապալել այն, հետո բախվել Toyota-ին, որից հետո ГАЗель-ի վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել լկտի վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ տալով անգամ ոստիկանության ծառայողների հասցեին: Նրան մեծ դժվարությամբ են ոստիկանները կարողացել տեղափոխել սթափության վայր, որտեղ պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը գերազանցել է 80 տոկոսը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երբ ոստիկաններն ու քաղաքացիները փորձում էի կարգի հրավիրել նրան, նա չէր ենթարկվում, իսկ փախուստի ժամանակ ճիվաղի գրպանից ընկավ թուղթ ու պարզվեց, որ դա նրա ազատականն է: Ճիվաղը օրեր առաջ է ազատվել Սևանի գաղութից ու քաղաքացիներն իմանալով, որ նա նոր է ազատվել, ասում էին. «Դրա նման թափթփուկները պետք է ազատության բերկրանքը չզգան, դրա նմանների տեղը բանտախուցն է»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Երևանի քաղաքի բնակիչ, 28-ամյա Արման Խաչատրյանն է: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գայուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննսես Սարգսյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում: Հ. Սարգսյանի հանձնարարականով ГАЗель-ը քարշակով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Toyota վարորդն էլ, ում տվյալները ճշտվում են, նույնպես ենթարկվեց բժշկական փորձաքննության: Պարզվեց, որ նա սթափ է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am