«Գյալմա»․ լեզվական սայթաքու՞մ, թե՞ մտածողություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի լրատվամիջոցների թոփ լուրն այս օրերին ոչ թե հերթական բացահայտումը, ձերբակալությունը կամ աննախադեպ ներդրումներն էին, այլ Արցախի խորհրդարանի երկու պատգամավորների` բոլորովին էլ ոչ քաղաքական լեզվակռիվն էր: Այո, լեզվակռիվ, որովհետև պատգամավորներ Հայկ Խանումյանն ու Ժաննա Գալստյանը` հատկապես վերջինս, պարզապես հայհոյում էին միմյանց: Հայհոյանքներին թերևս չանդրադառնանք, ինչպես ասում են հեռուստալրագրողները` բառապաշարը եթերային չէ, լեզվակռվի բովանդակությանն ու պատճառներին էլ եկեք չանդրադառնանք, դե, խորհրդարան է, ամեն ինչ էլ լինում է: Սակայն մի դրվագ կա, որին դժվար է չանդրադառնալ: Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ոսկե արծիվ» մեդալակիր, երկար տարիներ Ստեփանակերտի` Վահրամ Փափազյանի անվան թատրոնում դերասանական կարիերա ունեցած Ժաննա Գալստյանը Խանումյանին բնութագրել է` «գյալմա»: Երևի թե չհասկացաք, բնական է, բառը թուրքերեն է` ադրբեջաներեն և նշանակում է եկվոր: Այո, Արցախի խորհրդարանի պատգամավորի համար ծնունդով Տավուշից և ազգությամբ հայ մեկ այլ պատգամավոր եկվոր է: Չէ, բոլորս էլ գիտենք, որ հայերիս մեջ տեղային շովինիզմի որոշակի դրսևորումներ կան` երբեմն հումորային, երբեմն կոպիտ, բոլորս էլ գիտենք, որ Արցախում ասում են հայաստանցիներ, իսկ Հայաստանի Հանրապետությունում ասում են ղարաբաղցիներ, բայց բանը չի հասնում թշնամու բառապաշարին: Այստեղ խնդիրը բոլորովին էլ այս պատգամավորների անձերը չեն, այլ հարցը, թե ինչպես ստացվեց, որ ծնունդով իջևանցին Արցախում կարող է «գյալմա» լինել, արդյոք սա մտածողությու՞ն է, թե՞, այնուամենայնիվ, լեզվական վրիպակ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 410 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am