Ավետն ինչու՞ է արտագաղթում Ամերիկա․․․/տեսաշար/

Hraparak.am-ը գրում է․ Մեր շոու աստղերը ճո՜խ են ապրում։ Մի երկու անգամ ինչ- ինչ պատճառներով առնչվել ու զարմացել եմ՝ այ մարդ «ինչ եք կպել» մոնումենտի դղյակներից․ մի աղքատ երկրում, որտեղ սիրողական երգիչը կամ շոումենը շքեղ դղյակում է ապրում, ապրելակերպը չասեմ, ինչու՞ ենք զարմանում, որ պաշտոնյաներն էլ են դղյակներում ապրում։ Ակամայից հիշում եմ Սիլվա Կապուտիկյանի, Օֆելյա Համբարձումյանի, Համո Սահյանի, մեր մյուս Մեծերի ապրելակերպը և զարմանում՝ մերօրյա լուսատտիկներն այդ ի՜նչ դարձան․․․ Մի քանի օր է՝ մամուլն աղմկում է՝ Ավետ Բարսեղյանը արտագաղթում է, հա արտագաղթում է։ Ըստ աղբյուրի, օրերս ԱՄՆ-ում տեսել են հաղորդավարին, ով Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել։ Այնպես էլ պաշտոնակա՜ն են գրում՝ ՀՀ մշակույթի Վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյան․․․ Վաստակավորն էլ քիչ է, մեծատառով՝ Վաստակավոր։ Որ ասես մեկի սիրտը ցավում է, որ Ավետը արտագաղթում է, այդպես չէ, ֆեյսբուքն աշխուժացել է՝ մի օր շուտ գնա։ Բայց հետաքրքիր է մամուլի տրամաբանությունը։ Նշվում է, որ հաղորդավարը Հայաստանում ամենաարտոնյալ և մեծ հնարավորություններ ունեցող արտիստների շարքում է (Արտի՜ստ)։ Փաստ է արձանագրվում, բայց այդ փաստի եզրահանգումը Ավետի արտագաղթելն է։ Հարգելի լրատվամիջոցներ, եթե Ավետը Հայաստանում արտոնյալ, առոք- փառոք ապրում է, էլ ինչու՞ է արտագաղթում Ամերիկա։ Տուն փնտրելը արտագաղթե՞լ է նշանակում, չեմ հասկանում։ Մեր պաշտոնյաների մեծ մասը արտասահմանում շքեղ տներ ունեն, բայց հո չե՞ն արտագաղթել։ Հայաստանը կթու կով է, կթու կովը կթողնեն գնա՞ն․․․ Որ ցամաքի, նոր կգնան, դեռ կաթ ու մածունից օգտվում են։ Տուն գնելը ապահովագրության նման մի բան է։ Մամուլի աղմուկից հետո Ավետը հայրենասիրական ակցիա կանի՝ առանց Հայաստանի իմ կյանքը չեմ պատկերացնում։ Ճիշտ է, այնտեղ լավ առաջարկներ ունեմ, բայց․․․ ․․․Եթե Հայաստանը մարդ լիներ, կգոռար՝ ոսկորներս է մնացել, եկե՜ք․․․ Աղմուկից ընդամենը կարելի է եզրակացնել, որ Ավետն էլ վատ չի օգտագործել իր արտոնյալ լծակները և Գլենդելում առանձնատուն է փնտրել, որ գնի։ Եթե դեռ չի գնել։ Հայաստանից Ավետը ինչու՞ է արտագաղթում։ Այդքան շռայլ հունձ էլ որտե՞ղ կարող է անել։ Այդքան Վաստակավոր էլ որտե՞ղ կարող է դառնալ։ Հասմիկ Բաբաջանյան

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am