Ոստիկանության նախկին պետն ու օպերատիվ գծով տեղակալը՝ ամբաստանյալի աթոռին

«168 Ժամ» թերթը գրում է. «Ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանին և նրա տեղակալին՝ Վարդան Ներսիսյանին, ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի շրջանակներոմ Վահան Մարգարյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. նոյեմբերի 11-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնում, ունենալով ոստիկանության փոխգնդապետի հատուկ կոչում, «Ոսիկանության մասին» ՀՀ օրենքով մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, սպասարկվող տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու, այդ ցուցանիշներն առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից,կարերիստական դրդումներով, խմբային շահերից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ներսիսյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակչին նյութապես ապահովելու խոստումներով համոզելու եղանակով դրդել են առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերել, իր մոտ ապօրինի պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հետագայում այն իբրև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու, իբր, թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Ըստ մեղադրանքի՝ Վարդաշեն գյուղի բնակչի կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, նրանց կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը, ձևակերպվել է, թե իբր քաղաքացին թմրամիջոց պահելու կասկածանքով 2014թ. օգոստոսի 8-ին բերման է ենթարկվել Մարտունու բաժին և հրավիրված մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել, իբր բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին: Քաղաքացու խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերն ըստ ենթակայության ուղարկվել են Մարտունու քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո քաղաքացին փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկում: Ըստ մեղադրական եզրակացության՝ վերը նշված գործողությունները էական վնաս են պատճառել քաղաքացու իրավունքներին և օրինական շահերին, պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը, խաթարվել է արդարադատության շահը, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ քաղաքացին դատապարտվել է ազատազրկման, որի արդյունքում խախտվել է վերջինիս ազատության իրավունքը՝ որպես բարձրագույն արժեք»:   Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am