Խորհրդարանական նոր արգելափակոցը. ո՞վ կմնա դրսում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծում անցողիկ շեմի 1 տոկոս նվազեցումը՝ կուսակցությունների և դաշինքների համար, իբրև ընտրական համակարգի բա­րելավման քայլ, անշուշտ, հա­րաբերական է: Մի կողմից այն թույլ է տալիս ունենալ առավել ներկայացուցչական խորհր­դարան, մյուս կողմից՝ դժվար է ասել, թե որքանով է խայտաբ­ղետ խորհրդարանը նպաստե­լու քաղաքական համակարգի կայացմանը, առավել ևս Հայաստանում, երբ վաղուց է հա­սունացած քաղաքական ուժե­րի, այսպես ասած, խոշորաց­ման կամ օպտիմալացման խնդիրը: Հարցը թերևս պետք է դի­տարկել կարճաժամկետ ու եր­կարաժամկետ հեռանկարի կտրվածքով: Խորքային առու­մով, սակայն, քաղաքական համակարգի կայացումը հնա­րավոր չէ, այսպես ասած, ար­հեստական նշաձողերի սահ­մանումով: Մասնավորապես՝ այն, որ մինչև հիմա Հայաստանում գործել է անցողիկ շե­մը, դա դույզն-ինչ չի բերել քա­ղաքական ուժերի որակական, բովանդակային հասունաց­ման: Իհարկե, այստեղ կարող է լինել փաստարկը, որ չի եղել ընտրություն, մրցակցություն, որովհետև դա պետք է բերի որակական հասունացման: Դժվար է չհամաձայնել, բայց առավել ևս, եթե ներկայումս մենք տեսնում ենք մրցակցու­թյան հեռանկար, պետք չէ այն սահմանափակել նշաձողերով՝ անցողիկ շեմերով: Չի կարող որևէ տրամաբա­նական բացատրություն ունե­նալ, որ մի քանի հարյուր ձայնի կամ հաճախ մի քանի տաս­նյակ ձայնի պատճառով մի ու­ժը կարող է չհայտնվել խորհր­դարանում, իսկ մեկը՝ հայտն­վել: Առավել ևս, երբ մենք, խո­շոր հաշվով, ունենք ընտրու­թյան ոչ միայն խաղի կանոնների, այլ ընտրության մշակույթի խնդիր, ընտրողի իրավագի­տակցության, արժեհամակարգի խնդիր, և միևնույն ժամանակ ունենք նաև թավ­շյա հեղափոխության իրողու­թյունը, դրա ազդեցությունն ընտրական միջավայրի, մտա­ծողության, պատկերացումնե­րի և տրամադրությունների վրա: Այս ամենն ունեն, իհար­կե, լրջագույն ֆիլտրացիայի անհրաժեշտություն, բայց դա կարող է տեղի ունենալ մրցակ­ցային ազատ միջավայրի ձևավորման դեպքում: Օրինակ՝ դիցուք, պատկե­րացնենք իրավիճակ, երբ Հա­յաստանի խորհրդարանի ընտրությանը կարող է մաս­նակցել նորաստեղծ որևէ դաշինք կամ ուժ, որն ընդգծ­ված եվրաատլանտյան ուժ է: Մի կողմ թողնենք, թե գաղափարական-ծրագրային ինչ շեշտադրումներ կարող է ու­նենալ այդ ուժը, ինչ ծրագիր կներկայացնի և այլն: Սա առանձին խոսակցության առարկա է, քաղաքական դաշտի գաղափարական, հայեցակարգային քարտեզագ­րումը առանձին խոսակցու­թյան նյութ է: Պատկերացնենք, որ ձևավորված է այդ ուժը, և տեղի է ունենում ընտ­րություն: Մեծ հավանականու­թյամբ հնարավոր է ասել, որ, օրինակ, ներկայումս դաշտում գործող, ըստ էության, ապագաղափարական կամ պսևդոգաղափարական, իրակա­նում մեկ անձի, ռեսուրսների և այլնի շուրջ խմբված ուժե­րից շատերը, որոնք փորձա­ռու են, որոնք ունեն կոմունի­կացիաներ և այլն, կհավաքեն ավելի բարձր տոկոս, քան նորաստեղծ եվրաատլանտյան ուղղվածության ուժը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am