Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել. Ժաննա Գալստյան

Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարել է «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանը՝ անդրադառնալով հունիսի 28-ին Արցախի ԱԺ նիստում պատգամավոր Հայկ Խանումյանի եւ իր միջեւ տեղի ունեցած լեզվակռվին եւ փոխադարձ հայհոյանքներին: Պատգամավորների կողմից թե՛ սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքները, եւ թե՛ հատկապես Ժաննա Գալստյանի կողմից Խանումյանին ուղղված «գյալմա» (խմբ.՝ թուքերեն բառ, որը նշանակում է եկվոր) արտահայտությունը սոցցանցերում լուրջ քննարկումների տեղիք են տվել: Տիկին Գալստյան, երկու օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը մամուլում եւ սոցիալական ցանցերում լայն հնչեղություն ստացավ: Հնարավո՞ր չէր արդյոք, Հայկ Խանումյանի ելույթի վերաբերյալ Ձեր վրդովմունքն ու արձագանքն արտահայտել առանց զգացմունքայնության եւ հայհոյանքների: Անկեղծ ասած, պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում: Ուղղակի նյարդերս տեղի տվեցին: Երեւի թե կուտակված էր: Հայկ Խանումյանն անընդհատ Ազգային ժողովի ամբիոնը փորձում է օգտագործել իբրեւ հանրահավաքի հարթակ` քաղաքական ցինիզմի երանգներով լի ելույթներ ունենալով: Ընդհանրապես, երբ նրա հետ զրուցում եմ, խելացի եւ գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց հենց որ մոտենում է ամբիոնին եւ բարձրախոսին, սկսում է զրպարտանքներով եւ վիրավորանքներով լի կոչեր հնչեցնել: Երեւի թե կուտակված բարկությանս պատճառներից է նաեւ վերջերս նրա ելույթներից մեկում հնչած խոսքերը, երբ նա փորձում էր անջրպետ մտցնել Արցախյան պատերազմի եւ Ապրիլյան պատերազմի սերունդների միջեւ: Չի կարելի նման բան: Ի՞նչ կլիներ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ, եթե այդ ժամանակ անջրպետ մտցնեինք անցյալի հերոսների եւ մեր միջեւ: Ի մասնավորի նշեմ, որ մարդկանց հատկապես զայրացրել էր Ձեր կողմից ասված «գյալմա» արտահայտությունը, որը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ու դա ասում է մի մարդ, ով արցախյան շարժումից սկսած միացումի ու միասնականության կոչերով էր հանդես գալիս եւ պատերազմի ժամանակ էլ ՀՀ տարբեր հատվածներից եկած բազմաթիվ մարտական ընկերների հետ մարտնչել է Ադրբեջանի դեմ: Ի վերջո, եթե անգամ անզգուշություն է եղել Ձեր կողմից, Դուք պատրա՞ստ եք ներողություն խնդրել այն մարդկանցից, ում վիրավորել եք այդ արտահայտությամբ… Իմ նախնիները այժմյան Քաշաթաղի շրջանի Ղազարապատ գյուղից են: Մեր գյուղում «գյալմա» ասել են թուրքերին: Իսկ ինձնից սպասել, որ ես կարող եմ այդ խոսքի բուն իմաստով վիրավորել որեւէ հայի, որ եկել է աշխարհի ցանկացած անկյունից, կհամարեի ամենամեծ անհեթեթությունն իմ մասին: Ես տասնյակ հազարավոր ընկերներ ունեմ եւ՛Սփյուռքից, եւ՛ Հայաստանի Հանրապետությունից, եւ՛ Արցախի Հանրապետությունից, սակայն առանձնակի ակնածանք, սեր եւ հպարտություն եմ տածում հատկապես այն հայերի հանդեպ, ովքեր հայրենիքի այլ հատվածներից եկել են Արցախ՝ կա՛մ պաշտպանելու այն, կա՛մ բնակվելու, կա՛մ աշխատելու այստեղ: Նրանք ինձ համար հավասարապես հայ եւ Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, եթե կուզեք՝ մի բան էլ ավելին, քանի որ կամովի ընտրությամբ են իրենց կյանքը կապել մեր հայրենիքի արցախյան հատվածի հետ: Երեւի իմ սխալն այն բանում է, որ ես միշտ լուռ եմ մնում, եւ ինձ թվում է, թե բոլորն ամեն ինչ գիտեն: Մոռանում եմ, որ սերունդներ են փոխվել: Ես Արցախը Հայաստանին միացնելու առաքելությանը լծվել եմ 1960-ական թվականներից՝ 16 տարեկան հասակում: Արցախյան շարժմանն ու պատերազմին ակտիվորեն մասնակցել եմ մի հիմնական՝ մեկ հայրենիքի երկու հատվածներն իրար միացնելու նպատակով: Հիշում եմ՝ 1990-ականներին երեխաներն, ովքեր փողոցում ինձ տեսնում եւ ուզում էին դիմել, սակայն անունս չգիտեին՝ դիմում էին «Միացում ծյոծյա»: Ավելին՝ միշտ (այդ թվում՝ պատերազմի տարիներին) պայքարել եմ բոլոր այն փորձերի դեմ, որոնք միտված էին տարանջատել հայության այս կամ այն հատվածներն իրարից, առավել եւս՝ Արցախը՝ Հայաստանից: Դրա մասին կարող են վկայել իմ բազմաթիվ մարտական ընկերները: Իմ կյանքի նպատակը եղել եւ մնում է ազատ, անկախ, միացյալ եւ հզոր Հայաստանի կերտումը... Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որեւէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս: Իսկ Հայկ Խանումյանի հետ պատրա՞ստ եք վերականգնել Ձեր հարաբերությունները: Իհարկե:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am