«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մինչ կառավարական պորտֆել ստանալը երկու աշխատանք է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։
Մակունցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն 551 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է։ Շարժական կամ անշարժ որեւէ գույք չի հայտարարագրել։ Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 251 հազար դրամ ու մոտ 600 ամերիկյան դոլար։
Լիլիթ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, 2005 թ. մինչ օրս դասավանդում է Հայ–ռուսական համալսարանում, իսկ այս տարվա փետրվարից զբաղեցրել է Հայ–ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:
Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59–րդ համարն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը