Ռուստամ Գասպարյանը հանդիպել է Ծառուկյանին.մասնակցի՞ Արմավիրի քաղաքապետի ընտրություններին

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը չի բացառվում, որ ԲՀԿ-ին կրկին անդամության հայտ ներկայացնի: Նա մեր լրագրողի հետ զրույցում հիշեցրել է, որ երբեմնի հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, բարեկամներ։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Հիշում եք՝ իմ տղային հետապնդում էին, իմ տղան այդ օրերին զալոժնիկ էր ՀՀԿ-ի ձեռքում։ Իմ դեմ պայման էր դրվել՝ հրաժարվել ԲՀԿ-ից»: Ռուստամ Գասարյանը չի բացառել, որ կվերադառնա քաղաքական դաշտ, գուցե մասնակցի Արմավիրի քաղաքապետի ընտրություններին, գուցե՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այսինքն՝ Ձեզ համար քաղաքական էջը փակված չէ, մանավանդ որ նախկինում թիրախավորել էիք Սերժ Սարգսյանին։ «Դե, ո՞նց կարող է փակված լինել, երկրի ստեղծված օրից դրա մեջ ենք,- ասել է նա՝ շարունակելով. «Էդպես չի, որ թիրախավորված ինչ-որ բանի դեմ պիտի պայքարենք, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, մեր կյանքի ու արյան գնով ենք անցել պատերազմը, հաղթանակել ու քաղաքական ասպարեզում էլ ամեն ինչ պիտի անենք, որ մեր երազած երկիրն ունենանք, որը, ցավոք, մեր տղաները չկարողացան տեսնել»: Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ից դուրս եկածները Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերություններն են վերականգնում, քանի որ առջեւում ընտրություններ են: Ռուստամ Գասպարյանը հայտնեց, որ Ծառուկյանի հետ վերջին անգամ տասն օր առաջ է հանդիպել, բայց ընտրությունների մասին խոսակցություն չի գնացել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am