Այսօր դատական նիստին չի ներկայացել Սասնա Ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանը։ Նրան առավոտյան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դատարանին բժշկակական կենտրոնից գրություն էր ուղարկվել, նշված, որ նա առողջական խնդիրներ ունի, մասնավորապես գլխուղեղի հետ կապված։
Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը անազատության մեջ գտնվելու ընթացքում ուղեղի երկու կաթված է ստացել և միջնորդեց նիստը հետաձգել։
Դատախազ Հակոբ Ենոքյանը առարկեց նիստը հետաձգելու դեմ, նշելով, որ դատարան ներկայացվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ Արամ հակոբյանի առողջության հետ կապված։
Դատավոր Արշակ Վարդանյանը դատական նիստը հետաձգեց մեկ շաբաթով։
Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը երկու շաբաթ առաջ փոխվել էր և նա այժմ ազատության մեջ է։
Աղբյուրը՝ a1plus.am
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը