«Սուրբ Աստվածամայր»-ում 5 ամսական երեխայի մահը կապ չունի պատվաստման հետ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացած 5 ամսական երեխան հիվանդանոց է տեղափոխվել «ՍՌՀ, սուր միոկարդիտ, սրտային անբավարարություն III աստիճանի» կլինիկական ախտորոշմամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը: Մասնագետը կարեւորում է պատվաստումից առաջ երեխաներին, բացի ջերմությունը չափելուց, սիրտը, թոքերը, որովայնը ստուգելուց, լրացուցիչ հետազոտելը, եթե կան գանգատներ: Առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ երեխայի կենսաբանական նմուշների վիրուսաբանական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է էնտերովիրուսային վարակ, որը պատվաստման պահին որեւէ դրսեւորում չի ունեցել. Էնտերովիրուսային վարակի գաղտնի շրջանը կարճատև է և կարող է ձգվել 1-2-ից մինչև 5 օր: Հետազոտության արդյունքներով հերքվում է երեխայի մահվան հետ պատվաստման կապը: Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչև մահվան դեպքերի: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Վերադառնալով դեպքի մանրամասներին՝ նշենք, որ հունիսի 26-ին մահացած 5 ամսական երեխան «Արտաշիսյան» պոլիկլինիկայում ստացել է հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումից հետո երեխայի մոտ դիտվել է ջերմության բարձրացում, որը տևել է մեկ օր, այլ անհանգստացնող երևույթներ չեն դիտվել: Հունիսի 25-ին երեխայի մոտ նկատվել է անհանգստություն, ծնողները դիմել են «Արտաշիսյան» պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է «Սուր շնչառական հիվանդություն»: Հունիսի 26-ին կրկին դիմել են պոլիկլինիկա, ախտորոշվելէ «Սուր շնչառական հիվանդություն, տոքսիկ ձև» և ուղեգրվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխան մահացել է: Նախարարությունից շեշտում են նաեւ՝ պատվաստումից հետո երեխայի մոտ ջերմային ռեակցիան կարող է դիտվել առավելագույնն առաջին 48 ժամվա ընթացքում: Եթե այն շարունակվում է կամ ընդհատումով նորից կրկնվում է, ապա չի կապվում պատվաստման հետ եւ հարկ է պատճառները պարզելու համար դիմել մասնագետի:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am