«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 ամսական երեխա է մահացել

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էնտերովիրուսային վարակի հետեւանքով 5 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երեխան վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել հունիսի 26-ին, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Արձագանքելով հանրության շրջանում տարածված խուճապային լուրերին` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում էնտերովիրուսային վարակների համաճարակ չկա, բայց կա աշխուժացման միտում։ Նախարարությունը հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտություններ է իրականացնում`պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածման աստիճանը։ Մասնագետները հորդորում են ծնողներին ուշադիր լինել երեխաների մոտ հնարավոր ախտանշանների` ջերմության, թուլության, ուժեղ գլխացավի, որովայնի ցավերի, սրտխառնոցի, փսխման, քրտնարտադրության ու դողի նկատմամբ, դրանց ի հայտ գալու դեպքում խուսափել ինքնաբուժումից ու անմիջապես դիմել մասնագետներին: Էնտերովիրուսային վարակները սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնք փոխանցվում են օդակաթիլային, կոնտակտ-կենցաղային ճանապարհով, ինչպես նաեւ սննդի միջոցով։ Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքերը, լյարդը եւ ենթաստամոքսային գեղձը։ Ամենածանր բարդությունը համարվում է մենինգիտը՝ ուղեղի թաղանթի բորբոքումը։ Առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ հիվանդության բարդացումը կարող է հանգեցնել մահվան։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները` հաճախակի լվանալ ձեռքերը, լավ լվանալ միրգը եւ բանջարեղենը, խուսափել վարակակիրների հետ շփումից, հաճախակի օդափոխել եւ մաքրել բնակարանը։ Էնտերովիրուսի ամենաբարձր տարածվածությունը Հայաստանում եղել է 2014 թվականին, երբ գրանցվել էր մենինգիտի 807 դեպք: Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել; Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետեւյալ ախտանշանների առկայությունը՝ ջերմության ալիքաձեւ բարձրացում, թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող: Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաեւ մրսածության ախտանշաններով: Եղանակային ներկա պայմաններում, երբ դիտվում է նաեւ աղիքային վարակների, այդ թվում եւ դիզենտերիայի ակտիվացում, հարկ է թվարկված ախտանշանների դեպքում խուսափել ինքնաբուժումից, դիմել մասնագետների: Չափազանց կարեւոր է խուսափել ջրազրկումից: Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի մարտ-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսով պայմանավորված շճային մենինգիտի 807 դեպք: Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը եւ ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլեւրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչեւ մահվան դեպքերի: Հիվանդանում են հիմնականում մինչեւ 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր եւ միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչեւ 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Հայաստանում վերջին նման դրսեւորումը հունիսի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունված 5 ամսական երեխայի մահվան դեպքն է: Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) եւ աէրոզոլային (օդակաթիլային եւ փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`

  • պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի եւ փռշտալու հիգիենան), հատկապես նորածինների խնամքի պարագայում,
  • միրգը եւ բանջարեղենը լավ լվանալ,
  • խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • բնակարանը հաճախակի օդափոխել եւ խոնավ մաքրել։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am