Ինչ է ասել Պուտինը ՀՀ իշխանության մասին

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատվել: Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված իր պաշտոնական ուղերձում (ընթերցել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին) նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում News.am-ը։ Ռուսաստանի նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ակտիվորեն զարգանում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցությունը: «Ձեր հանդիպումները բարի ավանդույթ են դարձել: Դրանցում մասնակցող կենտրոնական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, գործարարները, փորձագետները փոխանակվում են փորձով, կառուցողական քննարկումներ են ծավալում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ: Ռուսաստանին եւ Հայաստանին բարեկամության եւ գործընկերության սերտ կապեր են կապում»,- ասել է Պուտինը: Երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում, ըստ նրա, կարեւոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում: «Համոզված եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ առաջարկել, որոնք կնպաստեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,- նշել է ՌԴ նախագահը:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով Հանտավիրուսի մահացու շտամով վարակված ուղևորներին տեղափոխող զբոսանավը ժամանել է Թեներիֆե կղզի Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով Երևանում կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 26-ամյա տղան ոտքերով հարվածներ է հասցրել Ճանապարհի վերջում շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Անլվա մի ոչնչություն նախ համբուրեց զոհվածի մոր ձեռքը, հետո վերադարձավ իր որջն ու վաճառեց Արցախը․ Արամ Գևորգյան Նիկոլն ամենավտանգավոր ու ամենակեղտոտ բաներն է ասում, կեղծում ու վիրավորում է մեր ժողովրդի ընթացիկ պատմությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի Քուչակում բախվել են «Mercedes»-ը և բանջարեղենով բարձված «Opel»-ը․ կա վիրավոր «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում Ռուբիոն և Ուիթքոֆը Մայամիում հանդիպել են Կատարի վարչապետի հետ Իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am