Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում՝ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց. երթևեկությունը կաթվածահար է եղել

Այսօր՝ հունիսի 29-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մեծ թվով բնակիչներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց իրենց բողոքի ակցիան էին անցկացնում՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ՝ եղբայրներ Գուրգեն Օգսեն Նզարթեյանների։ Գյուղացիները բարձրաձայնում էին, որ եղբայրների «գլխին սարքել է» «Կույր Աղիք» մականվամբ Կարբիի գյուղապետ Կարեն Բաղդասարյանը՝ եղբայրներին մեղադրելով մայիսի 27-ին Կարբի գյուղում խուլիգանություն կատարելու մեջ. «Ողջ գյուղը գիտի, թե ովքեր են եղբայրները, ինչ բարի համբավ ունեն, ողջ գյուղն է ճանաչում նրանց՝ որպես պարկեշտ ու որպես հողի մշակ անձնավորությունների, ու նրանց գլխին սարքել են գյուղապետն ու Հանրապետական պատգամավորը։ Նրանք գիտեն, որ առաջիկա գյուղապետի ընտրությունների ժամանակ գյուղապետը վերընտրվելու շանս չունի ու փորձում է մարդկանց գլխին սարքելով իր գործն առաջ տանի։ Վիճաբանությանը մասնակցել են 80-ից ավելի մարդիկ ու գլխավոր մասնակցիներն ու կատարողները գյուղապետի, քննիչի շնորհիվ դուրս են մնացել, իսկ Օգսենին ու Գուրգենին քավության նոխազ են անում։ Մի եղբորը օրեր առաջ կալանավորեցին, մեկին էլ՝ այսօր։ Մենք չենք պահանջում, որ եղբայրներին արդարացնեն, մենք պահանջում ենք արդար նախաքննություն ու դրա արդյունքում կապացուցվի եղբայրների անմեղությունը, ու էդ ժամանակ «Կույր Աղիք»-ը (նկատի ունենալով գյուղապետին) կհասկանա, որ իր սարքած շինծու գործը փլուզվում է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Կարբիի բնակիչներն իմացան, որ վերաքննիչ քրեական դատարանը Օգսենին էլ կալանավորելու որոշում կայացրեց, ի նշան բողոքի՝ փակեցին ճանապարհը։ Տևական ժամանակ երթևեկությունը կաթվածահար էր եղել, անգամ մեծ թվով ոստիկանները չկարողացան բացել ճանապարհը, մինչև որ դեպքի վայր ժամանեց ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը, ով բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրուցելուց հետո կարողացավ ճանապարհը բացել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղբայրների շահերը պաշտպանում է հայտնի ու ճանաչված փաստաբան Լուսինե Սահակյանը, ով նույնպես գտնում է, որ դատարանի կայացրած որոշումը սխալ է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այցելել են ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ նրանց ընդունել են ու պատասխանել, որ խնդրին իրենք ծանոթ չեն, խնդրել են 2-3 օր և նյութերին ու տեսանյութերին ծանոթանալուց հետո իրենք կտան իրենց օբյեկտիվ պատասխանը, ու գյուղացիները փաստաբան Լ. Սահակյանի հորդորով ժամանակավորապես դադարեցրին բողոքի ակցիան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am