Ժաննա խանումին պատժելը դաս կլինի մյուս տականքների և դավաճանների համար. Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Ժաննա Գալստյանին պետք է վռնդել Արցախի խորհրդարանից: Նախօրեին տհաճ միջադեպ էր տեղի ունեցել Արցախի խորհրդարանում... Սեփական կարծիք ունեցող Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը հարձակման էր ենթարկվել իր գործընկեր՝ ԱԺԿ խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի կողմից: Փողոցայինին ու անդաստիարակին բնորոշ հայհոյախառն բառապաշարը գործի դնելուց զատ սույն դերասանուհին Հայկ Խանումյանին անվանել էր «գյալմա», որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է եկվոր: Դրանով Ժաննա խանումը ակնարկել է, որ Խանումյանն Արցախից չէ: Հետաքրքիր է, սույն տականքը, ով նաև կին է, չի հասկանում, որ նրա բարբաջանքները համընկնում են ազերիական և թուրքական քարոզչության հետ, որոնք ամեն օր և ամեն պատեհ առիթ բաց չեն թողնում սեպ խրելու հայ ժողովրդի մեջ՝ այն բաժանելով հայաստանցու, արցախցու, սփյուռքահայի: Հայ ժողովրդին մասնատող և ուժերը ջլատող ցանկացած մեկը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է: 70-ամյա այս տականքը չի մտածում, որ Արցախի սահմանները պահող և իր ու իր ընտանիքի հանգիստն ապահովող զինվորների 70 տոկոսը նույն «գյալմաներն» են: Չի հասկանում, որ նույն «գյալմաների» գումարներով են պահում իր նման ստոր արարածին: Մտածում է և շատ էլ լավ հասկանում է: Խորհուրդ կտամ սույն թրքացած փողոցայինին հայերեն սովորել, քանի որ թրքառուսախառն բառապաշարն ուղղակի զզվելի էր: ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պետք է ոչ թե միայն ձայնի իրավունքից զրկեր այդ արարածին, որի խուլիգան պահվածքը պատիվ չի բերում Արցախի խորհրդարանին, այլև պետք է նրան ընդհանրապես զրկել պատգամավորական լիազորություններից և ռադ անել Բաքու. այնտեղ նա կլինի իր հարազատ շրջապատում և չի նեղվի «գյալմաների» առկայությունից: Հ.Գ. Ժաննա խանումին պատժելը դաս կլինի մյուս տականքների և դավաճանների համար, ովքեր կհանդգնեն հետագայում սեպ խրել հայ ժողովրդի միասնականության մեջ:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am