Արմեն Սարգսյանը սկսում է մենա՞կ, թե՞ դեռ շարունակում է Փաշինյանի հետ

Ժամանակ օրաթերթը գրում է.«Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաս­տատել է տեղեկությունը, թե Մի­ացյալ Նահանգներ նրա այցի ընթացքում հնարավոր է հան­դիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քաղաքա­վարական հանդիպում, ինչպես նշել է աշխատակազմը: Արմեն Սարգսյանն արտերկրյա շրջա­գայության է մեկնել արդեն մի քանի օր՝ Միացյալ Թագավորու­թյուն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ: Ընդ որում՝ նրա այցը Հայաստանում արժանացավ վարչա­պետի խոսնակի հետաքրքիր մեկնաբանության՝ ի պատաս­խան «Արմենպրես»-ի հարցի: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակն ազդարարեց, որ, ըստ Սահմանադրության, նախագա­հը արտերկրյա այց կարող է կա­տարել միայն վարչապետի հա­մաձայնությամբ կամ հանձնա­րարությամբ, և Արմեն Սարգսյանի այցը պետք է դիտարկել այդ շրջանակում, Սահմանադ­րության այդ պահանջի շրջա­նակում: Իսկ մինչ այդ հայկական մա­մուլում հրապարակումներ են եղել, որ Արմեն Սարգսյանն ինք­նուրույն խաղ է սկսել և հատկա­պես արտաքին քաղաքականու­թյան ուղղությամբ:

Այդպիսով, ո՞ր տրամաբանության շրջա­նակում է տեղավորվելու Մայք Պոմպեոյի հետ Սարգսյանի հանդիպումը Նահանգներում՝ իր խաղը սկսելո՞ւ, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնու­թյան ու նրա հավանությամբ: Իսկ գուցե երկուսը միասին: Ավելի հավանական է հենց այդ տարբերակը, երբ Արմեն Սարգսյանն առայժմ դուրս չի գալիս սահմանադրական իր իրավա­սությունների շրջանակից և չի շրջանցում վարչապետին դե յու­րե, սակայն դրանք փորձում է հնարավորինս ծառայեցնել վարչապետի քաղաքական իրավասությունների շրջանակը նեղացնելու և նրան դե ֆակտո շրջանցելու համար: Ընդ որում՝ այստեղ, իհարկե, կարող ենք գործ ունենալ նաև երկշերտ իրողության հետ: Մի կողմից, իհարկե, նախագահ- վարչապետ շահերի բախման, որ բխում է ընդհանրապես իշ­խանության բնույթից և նորու­թյուն լինել չի կարող ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրա­պես որևէ պետության դեպ­քում, առավել ևս խորհրդարանական բազմակենտրոն կառա­վարման մոդելի պարագայում, թեև իշխանություն երևույթն այդ խնդիրը պարունակում է անկախ կառավարման մոդելից՝ ժողովրդավարություն, ավտորիտարիզմ և ամբողջատիրու­թյուն: Ավելին՝ այստեղ է նաև ժողովրդավարության, այսպես ասած, առավելությունն ու անհ­րաժեշտությունը, որպեսզի հնարավորինս ստեղծվեն հա­կակշիռներ ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներիշխանական շահերի բախումն ու տարակար­ծությունները արտահայտելու, կուլիսային ինտրիգների դաշ­տից հնարավորինս դուրս բերե­լու և հանրային դաշտում պա­հելու համար, պետական կա­ռավարման համակարգը թագավորական պալատի չվերա­ծելու համար: Մյուս կողմից, եթե դուրս գանք ինտրիգների դաշտից, որքան էլ դրանք սնուցվեն նաև իշխա­նություն երևույթի «բնական աղբյուրից», այստեղ խնդիրը նաև պետական քաղաքակա­նությունն ու արտաքին քաղա­քական կենսունակությունն է, հատկապես Հայաստանի հա­մար և առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական միջա­վայրի անվտանգային բարձր ռիսկերով, որոնք մեր դեպքում արտահայտվում են արցախյան խնդրում, Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով, և դրանում ներգ­րավված ուժային կենտրոննե­րի, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ աշխատանքը հույժ կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am