«Աբիժնիկներից » զգուշացեք

Հրապարակը խմբագրականում գրում է.

Միանգամայն բնական է, որ արդարություն հաստատելու ճանապարհին, երբ կալանավորվում եւ հետապնդվում են հարյուր տարվա հանցագործները, որոնք անպատժելիության «լուսապսակ» էին կրում իրենց գլխավերեւում, մարդիկ պետք է հուսադրվեն եւ ոգեւորվեն։ Հույսեր պետք է արթնանան, որ բացվելու են ամենափակ ու անհույս գործերը, ինչպիսին են Հոկտեմբերի 27-ը եւ Մարտի 1-ը։ Նախկինում ահուսարսափով գործող, Բաղրամյան 26-ի հրահանգներով առաջնորդվող քննիչ-դատախազների ձեռքերը պետք է ազատ արձակվեն, եւ նրանք պետք է վերաբացեն հին-փակված գործերը։ Նոր քննություններ պետք է սկսվեն, եւ նոր մեղադրյալներ հայտնվեն ամբաստանյալների աթոռներին՝ մարդիկ, որոնց մի քանի ամիս առաջ միայն պալատներում էինք տեսնում եւ թանկ մեքենաների մեջ։ Բայց արդարադատության հաղթանակի ճանապարհին նաեւ շատ բնական է, որ տարբեր «աբիժնիկներ» ու զրպարտիչներ գլուխ բարձրացնեն։ Չափից դուրս խիստ պետի, անօրինականությունը կասեցրած աշխատակցի, իր քրտինքով հարստացած հարեւանի դեմ «դանոսներ» գրվեն ու դեմագոգիկ արտահայտություններով հղվեն իրավապահ մարմիններին։ Եվ եթե թիրախը, ի դժբախտություն իրեն, նաեւ նախկին իշխանության մաս է կազմել կամ ՀՀԿ-ի անդամատոմս ունի, «վայն էկել է, նրան տարել»՝ արդարադատության սուրը կարող է իջնել նրա անմեղ մեջքին ու երկատել։ Ինչպե՞ս անել, որ թացը չորի հետ չխառնվի, եւ անմեղը մեղավորի հետ չպատժվի։ Ինչպե՞ս անել, որ մարդու քաղաքական հայացքները, կուսակցական պատկանելությունը դեր չխաղան, եւ վրեժը չշփոթեն արդարադատություն հաստատելու ազնիվ ձգտումի հետ։ Այստեղ արդեն իրավապահների դերակատարումն է մեծանում․ որքան էլ մեծ լինի քաղաքական պատվերը եւ հերոսանալու ձգտումը, օրենքն ու անաչառությունը ամենակարեւոր սկզբունքներն են, որոնք չի կարելի խախտել։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am