Ամենաշատ անբավարարը` ռուսերենից

«Փաստ» օրաթերթը գրում է. Ընդունելության քննությունների առաջին փուլն ավարտվեց: Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսայանը «Փաստ»–ին է տրամադրել բոլոր առարկաների արդյունքները: Առաջինն աշխարհագրությունն է, որից քննություն է հանձնել 136 դիմորդ: Առարկայից ստացած միջին միավորը 13,49–ն է, անբավարար է ստացել 11 դիմորդ (8%), 20 միավոր` 4–ը, 19–20 միավոր` 14 դիմորդ (10,29 %): «Կենսաբանության քննությանը մասնակցել է 578 դիմորդ, միջին միավորը` 14,3, անբավարար է ստացել 84 (14,5 %), 20 միավոր` 43, իսկ գերազանց` 134 (23,18%) դիմորդ: Համաշխարհային պատմության քննությանը մասնակցել է 38 դիմորդ, միջին միավորը` 12,53 է, անբավարար է ստացել 3 (8%), 20 միավոր` 1, 19–20` 5 (13,16%) դիմորդ: Ֆիզիկայի քննությանը 882 դիմորդ է մասնակցել, միջին միավորը`11,44 է: Անբավարար  է ստացել 233 (26,42%), 20 միավոր` 25, 19–20 միավոր` 88 (10%) դիմորդ: Հայոց լեզու և գրականություն առարկայից քննություն է հանձնել 2402 դիմորդ: Միջին միավորն է 12,63–ը, անբավարար է ստացել 313 (13,03 %), 20 միավոր` 24, 19–20` 192 (7,99%) դիմորդ»,–ասաց Վ. Պարսամյանը: Նա հայտնեց, որ մաթեմատիկայի քննությանը մասնակցել է 2304 դիմորդ, առարկայի միջին միավորը 11,88–ն է: «Մաթեմատիկայից անբավարար է ստացել 359–ը (15,58%), գերազանց` 42–ը, 19–20 միավոր` դիմորդների 5, 99 %–ը: Անգլերենի քննությանը մասնակցել է 1948 դիմորդ, միջին միավորը 14,45–ն է, անբավարար է ստացել 191 (9,8%), 20 միավոր` 138, 19–20 միավոր` 241 (12,37%) դիմորդ: Հայոց պատմությանը մասնակցած 652 դիմորդներից 103–ը` 15,8%–ը, անբավարար է ստացել: 20 միավոր է ստացել 25, 19–20 միավոր` 84 (12,88%) դիմորդ: Քիմիա առարկայի քննությանը մասնակցած 476 դիմորդներից էլ անբավարար է ստացել 97–ը (20,38%), 20 միավոր` 23, 19–20 միավոր`104 (21,85%) դիմորդ: Ռուսերենի քննություն է հանձնել 221 դիմորդ, որոնցից 62–ն` 28 %–ը, անբավարար է ստացել: Այս առարկայից 20 միավոր չկա, 19–20` 2 (0,9%)դիմորդ»,–ասաց նա: Վարդան Պարսամյանը շեշտեց`ոչ թե ուսանողների, այլ անբավարար գնահատականների ընդհանուր քանակը 1025 է:

Նրանից հետաքրքրվեցինք` արտագրությունների դեպքեր գրանցվե՞լ են: «Հեռախոսից օգտվելու 1 կամ 2 դեպք է եղել: Ինչ–որ մեկը դուրս է եկել, իր պատասխանները գրել և նամակով ուղարկել  է նրանց, իսկ նրանք էլ փորձել են արտագրել: Հեռախոսի մեջ պատասխաններն են եղել»,– պատասխանեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am