Քավության նոխազնե՞ր, թե՞ կոռուպցիայի դեմ իրական պայքար

«Փաստ» օրաթերթը գրում է. Կոռուպցիան Հայաստանի և ընդհանրապես ցանկացած երկրի զարգացմանն ու կայացմանը խոչընդոտող ամենավտանգավոր երևույթներից մեկն է: Տարիներ շարունակ ամենատարբեր հարթակներից ու աղբյուրներից այս մասին բարձրաձայնվել է: Բարձրաձայնվել են անգամ կոնկրետ ոլորտներ և նույնիսկ տրվել ամենակոռումպացված անհատների անուններ: Ապրիլյան հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո հանրության մեջ հույս արթնացավ, որ վերջապես հնարավոր կլինի քանդել տասնամյակներ շարունակ ձևավորված ու ճյուղավորված կոռուպցիոն թնջուկը:

Ըստ էության, վերջին շրջանի մի շարք բացահայտումները ինչ–որ տեղ կարող են համարվել այս ուղղությամբ առաջնային քայլեր: Սակայն արդյոք միայն մի շարք անհատների ձերբակալությունը կարո՞ղ է համարվել կոռուպցիոն բացահայտում: Թերևս այս հարցի պատասխանը ակնհայտ է` կոռուպցիան և կոռուպցիոն շղթաները բոլորովին այլ չափումներ ունեն: Ըստ էության, վերջին շրջանի բացահայտումները միանշանակ դրական զարգացումներ էին, սակայն այդ բացահայտումները և ձերբակալությունները կարող են դառնալ վտանգավոր նախադեպ, եթե մնան կիսատ: Այլ կերպ ասած` եթե, ենթադրենք, Մանվել Գրիգորյանի կամ Վաչագան Սարգսյանի պարագայում, սույն անձինք պատասխանատվության են ենթարկվում, սակայն չեն բացահայտվում բոլոր այն մասնակիցներն ու կոռուպցիոն մեխանիզմները, որոնք թեկուզ նվազագույն առնչություն են ունեցել հանցավոր գործունեության հետ, ապա նրանք պարզապես վերածվում են քավության նոխազների: Ի դեպ, այստեղ էականը նշված անհատների անձը կամ անունը չէ, այլ երևույթի բովանդակությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ կոռուպցիան այնպիսի մի շղթա է, որտեղ ներկայացված են լինում կառավարական, վարչական, երբեմն իրավապահ, գործարար և այլ շրջանակներ, թերևս հենց սրանով է կոռուպցիան տարբերվում կենցաղային կամ մանր հանցագործություններից: Այս տեսանկյունից այս պահին ընդամենը մենք կարող ենք հույս հայտնել, որ երկրում կատարվող և կատարվելիք իրադարձություններում կոռուպցիոն բացահայտումների փոխարեն մենք ականատես չենք լինի կոռուպցիայի վերածման մանր հանցանքի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 71 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am