Ատեփան Դանիելյան. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը կեղծ օրակարգ է»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիել յանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:

Պ ա ր ո՛ ն Դանիելյան, ար տ ա հ ե ր թ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ տարբեր ժամկետներ են նշվում: Գնահատելով ներքաղաքական իրավիճակը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումների մեկնարկը` ի՞նչ եք կարծում, ո՞րն է ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետը: Եղել է ինչ–որ շարժում, որի ժամանակ ասվել է` կընդունվեն մի շարք օրենքներ, կպատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և ընտրություններ կանցկացվեն: Օրենքները պատրաստված չեն, «նոր Հայաստանի» քաղաքական հայեցակարգը չկա, իսկ ընտրությունների ողջամիտ ժամկետը կախված է կոնկրետ այդ օրենքների փաթեթից: Եթե այդ խոստումը կատարված չէ, ուրեմն` երբ էլ անցկացվի, ողջամիտ չի լինի: Այսինքն` այդ ողջամտությունը ոչ թե ժամանակի միավորի մեջ է, այլ կոնկրետ քաղաքական բովանդակության: Խոստումը կատարվում է` ուրեմն` ողջամիտ է, չի կատարվում` ուրեմն երբ էլ անցկացվի, ողջամիտ չի լինի: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին: Մինչև հիմա Հայաստանում ընտրությունները կեղծել է իշխանությունը: Այդ գործընթացում ներգրավված են եղել ոստիկանությունը, բանակը, ԱԱԾ–ն և այլ ուժային կառույցներ, ինչպես նաև` կրիմինալը: Իշխանությունն իր երաշխավորությունն է տվել կրիմինալին: Այդ գործընթացում ներգրավված է եղել նաև ԿԸՀ–ն: Եթե հիմա համարում ենք, որ եկել է իշխանություն, որը ցանկանում է արդար ընտրություններ անցկացնել, ապա օրենքի փոփոխությունը որևէ բան չի նշանակում: Այսինքն` այստեղ խնդիրն օրենք փոխելը չէ, օրենքը փոխվում է ո՞ւմ դեմ: Նախկինում օրենքը փոխվում էր, որ իշխանությունը չկարողանա կեղծել ընտրությունները, որ չկարողանա կեղծել հանրային վերահսկողությունը: Եթե այդ խնդիրը չկա, եթե կեղծ ընտրության, ընտրակեղծիքների մասին խոսք չկա, Ընտրական օրենսգիրքը փոխվում է, որ ի՞նչ լինի: Ինձ համար անհասկանալի է: Իսկ եթե խոսքն Ընտրական օրենսգրքի քաղաքական հոդվածների մասին է, մասնավորապես` տարածքային ցուցակների, ապա այդտեղ քաղաքական բովանդակության հարց կա: Այդ պարագայում հանրության ակտիվ մասնակցությամբ քաղաքական քննարկումներ պետք է լինեն բոլոր շահագրգիռ կողմերի միջև, քաղաքական ուժերը քաղաքական հայեցակարգի հիման վրա պետք է պայմանավորվեն: Բայց նման քննարկում չկա, և ստեղծվում են ինչ–որ հանձնաժողովներ, հ/կ–ներ, որոնք որևէ առնչություն չունեն այդ խնդիրների հետ` իրենց դաշտի հարցը չէ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունն այս առումներով կեղծ օրակարգ է` ուղղակի մարդկանց զբաղեցնելու և ինչ–որ այլ նպատակների համար:
Իսկ ո՞րն է Ձեր նշած քաղաքական բովանդակությունը:  – Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների ժամանակ հայտարարել է օրենքների փոփոխության մասին: Նաև արդարության վերականգնման մասին է խոսք եղել: Ելույթներ են եղել այն մասին, որ երկիրը թալանվել է և ինչ–որ ձևով պետք է վերականգնվի, և պետք է վերականգնվի օրենքի շրջանակներում: Բայց ո՞ր օրենքներով, ո՞ր օրենքների շրջանակում, ո՞վ պետք է վերականգնի, ինչպե՞ս է վերականգնվելու: Նաև այդ հարցերի պատասխանները պետք է լինեն: Կլինեն`այդ ժամանակ էլ ընտրությունների անցկացման ողջամիտ ժամկետի մասին կարող ենք խոսել: Նոր կառավարությունից ես որևէ լուրջ և քաղաքական բովանդակություն ունեցող ելույթ կամ տեքստ չեմ տեսել ու լսել, դրա համար կարծիք չեմ կարող հայտնել մի բանի մասին, ինչը չկա: –Այնուամենայնիվ, ի՞նչ է ենթադրում այդ տեքստը, դրան հետևող քայլերը: –Արդեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետը բանավոր գամ գրավոր ելույթ են ունենում, որտեղ հստակ ասվում է` իրենք մինչև ընտրություններն ի՞նչ են անելու, և եթե գնալու են ընտրության` ի՞նչ են անելու: Եթե կա «նոր Հայաստան» հասկացություն, ապա ի՞նչ է նշանակում «նոր Հայաստան»: Այդ «նոր Հայաստանը» պետք է շատ կոնկրետ ա, բ, գ, դ, ե, զ կետերով նշվի: Եթե արժեքային փոփոխություն է, պետք է նշել, թե ո՞ր արժեքներն են փոխվում: Եթե չի փոխվելու, պետք է ասել, թե ինչո՞ւ չի փոխվելու, եթե ինչ–որ քայլեր են կատարվում, քայլերի քաղաքական բովանդակությունը պետք է հայտարարվի: Ես որևէ նման լուրջ տեքստ չեմ տեսել, դրա համար չեմ կարող ձեր հարցին պատասխանել: – Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, ԱԱԾ բացահայտումների շարքը… Ինձ համար դրանք անհասկանալի են: Նախ` անհասկանալի է, թե ինչո՞ւ է ԱԱԾ–ն զբաղվում այդ հարցերով: Երկրորդը` ինձ համար անհասկանալի է, որ հանցագործությունների մասին հայտարարում են ոչ այն մարդիկ և ոչ այն մարմինները, որոնք իրավասու են հայտարարելու ի պաշտոնե: Ինչ– որ գործեր են բացվում, ինչ–որ գործեր են փակվում, մարդիկ են ձերբակալվում, բաց թողնվում… Այդ բոլորը շոուի տպավորություն է թողնում, բայց շոուն կոռուպցիայի դեմ պայքար չէ: Կոռուպցիայի դեմ պայքարն իրավական գործընթաց է: Ինձ համար այդ պայքարի քաղաքական և իրավական հայեցակարգը հասկանալի չէ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am