Ավելացել են բուժման նպատակով ներգնա տուրիզմի մեկնողները

«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած ուսումնասիրությունների համաձայն, 2018 թ. հունվար–մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 346 հազար 458 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 298 հազար 533–ի համեմատությամբ: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 47 հազար 925–ով:

Ըստ ՄԱԿ–ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակոթյան վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը: Բայց, ամեն դեպքում, անհնար է ժխտել, որ տարեցտարի Հայաստան այցելողների թիվը աճում է, թեկուզ և դրանց որոշ մասը բուն զբոսաշրջիկ չեն, այլ, օրինակ, հայրենիք վերադարձող քաղաքացիներ: Այդ 346 հազար 458 զբոսաշրջիկներից 52 հազար 651–ը տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, իսկ մնացած 293 հազար 807–ը՝ բարեկամի ու հարազատի տանը, կամ էլ՝ վարձով տրվող բնակարաններում: Հայաստանից մեկնողների թիվը նույն ժամանակահատվածում ավելի փոքր թիվ է կազմել՝ 300 հազար 832: Բայց սա կրկին ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված մեկնումների թվից: 2017 թ. հունվար–մարտ ամիսներին այն կազմել է 266 հազար 324: Հայաստանից մեկնողների մի չնչին մասը՝ 600 հոգի, իրենց ուղևորությունը կազմակերպել են զբոսաշրջային գործակալությունների կողմից: Նախորդ տարի գրեթե նույնքան մարդ է կրկին օգտվել գործակալությունների ծառայություններից, այն է՝ 599: Իսկ 300 հազար 232 քաղաքացի էլ ինքնուրույն է կազմակերպել իր մեկնումը: Հայաստանում այս տարի ավելացել է ոչ միայն միջազգային, այլև՝ ներքին զբոսաշրջությունը: Եթե 2017 թ. հունվար–մարտ ամիսներին ունեցել ենք 91 հազար 707 զբոսաշրջիկ, ապա այս տարի՝ 111 հազար 888: Ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20 հազար 181–ով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am