ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կհանդիպեն հուլիսի 16-ին Հելսինկիում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Կողմերը քննարկելու են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև հարաբերություններին և ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Գագաթաժողովի մասին հայտարարվեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ռուս պաշտոնատար անձանց, այդ թվում Պուտինի միջև անցկացված հանդիպումից մեկ օր անց։ «Երկու կողմերի համար, չնայած առկա տարաձայնություններին, կան նաև հարցեր, որոնց շուրջ երկու նախագահները կարծում են, որ կարող են գտնել կառուցողական լուծումներ», ասել է Բոլթոնը։ Նա ավելացրել է, թե չի կարծում, որ որևէ մեկը սա կարող է վատ գաղափար համարել։ Այսօր շատերն են հարց տալիս, թե արդյոք բազեն կարող է վերածվել աղավնու՝ հիշեցնելով, որ Բոլթոնը, որը մարտ ամսից այս պաշտոնը ստանձնելուց ի վեր հանդես է գալիս Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու կոչերով, Բուշի վարչակազմում աշխատելու տարիներին համարվում էր Կրեմլի ամենասուր քննադատը։ Պատասխանելով իր նախորդ հայտարարությունների մասին լրագրողների հարցերին, այդ թվում Պուտինին «ստախոս» անվանելու մասին իր խոսքերին, Բոլթոնն ասել է, թե իր նախկին հայտարարությունները տեղ չունեն իր նոր դերում, որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Բոլթոնը, որն ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն անցյալ տարի անվանել էր «պատերազմական գործողություն», այսօր համամիտ է Թրամփի վարչակազմի հետ, որ այդ հարցով սկսված հետաքննությունը «վհուկաորս է», ինչպես այն անվանում է Թրամփը։ Նախագահական հանդիպումների կազմակերպումը սովորաբար պահանջում է ամիսների նախապատրաստական աշխատանք։ Բոլթոնի խոսքերով, քննարկվելիք հարցերի շուրջ նախապես համաձայնություն կկայացվի երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև ավելի վաղ անցկացվելիք հանդիպման ժամանակ։ Երկու կողմերն արդեն արտահայտել են ցանկություն քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են զենքերի վերահսկողությունը և ահաբեկչության դեմ պայքարը։ Ավելի զգայուն հարցեր են Ուկրաինան, Սիրիան, Արևմտյան պատժամիջոցները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի նախկին լրտեսի դեմ մահափորձ իրականացնելու մեջ Կրեմլին ներկայացվող մեղադրանքները։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am