«Հանձնարարվել է պաշտոնները չքաղաքականացնել»

«Փաստ» օրաթերթը գրում է. Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը զարմացած է, թե ինչու են իր և փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանի հարաբերությունների մասին խոսակցություններ տարածվել, քանի որ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ են իրենց միջև: Ավելին, միասին են եղել և՛ պայքարի ժամանակ, և՛ դրանից հետո, և՛ հիմա:

«Չեմ հասկանում, թե այդ ասեկոսեները որտեղից են տարածվում: Այս պահին ես աշխատանքի մեջ եմ և շրջայցերով մեկնել եմ համայնքներ:Միայն կարող եմ նշել, որ մեր հարաբերությունները նորմալ են, որևէ լարվածություն չկա: Ե՛վ մեր կուսակցության առաջնորդ պարոն Ծառուկյանի կողմից, և՛ վարչապետ պարոն Փաշինյանի կողմից հանձնարարվել է պաշտոնները չքաղաքականացնել, և ես այդպես էլ վարվում եմ: Թավշյա հեղափոխության իմաստը հենց դա է եղել, որ իրավիճակ փոխվի երկրում, ուր պետք է սիրո, համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտ իշխի: Մենք այսօր հենց այդպես էլ անում ենք, որը կբերի մթնոլորտի բարելավման և վստահության բարձրացման»,- ասաց Հ. Մարգարյանը: Լոռու մարզպետը նշեց, որ իր նշանակման պահից այդ գործով է զբաղվում և փոքր համայնքներից սկսած՝ յուրաքանչյուր օր այցելում է տարբեր համայնքներ: Ականջալուր է լինում բոլոր խնդիրներին և փորձում դրանց լուծման համար ուղիներ փնտրել: Եվ այս կարևորագույն գործառույթն իրականացնելու փոխարեն ողջ օրը ստիպված լրատվամիջոցների զանգերին է պատասխանել, քանի որ իրեն անհայտ ինչ-որ տեղից, ինչ-որ մեկն ասեկոսեներ է տարածում և փորձում է խաթարել մարզպետարանի բնականոն աշխատանքը:
Անդրադառնալով երկու ծառայողական մեքենա ունենալու հարցին, նա նշեց, որ ինքը ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի, իսկ մյուսը մարզպետարանի շրջիկ մեքենան է, որը մարզպետարանի բոլոր աշխատակիցներին է ծառայում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 66 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am