Կուսակցությունները կհասցնե՞ն հասունանալ

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև քաղաքական վերլուծաբանները և փորձագետները խոսում են կուսակցական համակարգի վերաիմաստավորման, վերակառուցման և, ինչու չէ, վերաորակավորման մասին, սակայն դժվար է պատկերացնել՝ ինչպես դա հնարավոր կլինի հայաստանյան իրողությունների պայմաններում, երբ կուսակցականությունը սկսվում, ավարտվում, պայմանավորվում է այս կամ այն անձով: Այլ գայթակղիչ բան հայկական իրականությունում չկա: Եվ եթե առաջին հայացքից թվում էր, թե երկիրը խորհրդարանական համակարգի անցնելուց հետո կարող է առիթ հանդիսանալ, որ սնկի նման աճած մարդ-կուսակցությունները միավորվեն, դառնան ավելի լուրջ կառույցներ, ապա թավշյա հեղափոխությունից հետո պատկերն ավելի քան այլ է: Հիմա ո՛չ նման կառույցներ հիմնելու, ո՛չ վերամիավորվելու, ո՛չ էլ ինչ-որ նոր գաղափարական հենքի վրա նոր քաղաքական կուսակցություններ հիմնելու ժամանակ կա: Բայց դա ամենևին էլ չի խանգարում, որ քաղաքական փորձագիտական շրջանակներում քննարկվի Հայաստանի քաղաքական դաշտի ոչ միայն արդիականացման, այլ առաջընթացի հարցը: Խնդիրն այն է, որ այն քաղաքական պրոցեսները, որոնք հիմա տեղի են ունենում մեր երկրում, շատ վաղուց, գուցե նաև դարեր առաջ տեղի են ունեցել այլ երկրներում նույնպես: Այս տեսանկյունից ծավալապաշտությունը, եսակենտրոնությունը, տոտալիտարիզմը և նման այլ «իզմեր» աշխարհը վաղուց անցել է ու կառուցել նորմալ ժողովրդավարական երկրներ: Բայց ինչպես բնության մեջ է ամեն ինչ իր ժամանակին հասունանում, այնպես էլ քաղաքականության մեջ է: Եվ անկախ նրանից, թե մենք ինչքան գիտելիք ունենք ֆեոդալիզմի բացասական հետևանքների, կապիտալիզմի՝ մարդկանց հարստահարելու և այլ տեսությունների մասին, պետք է հասկանանք և գիտակցենք, որ քաղաքականության ու դրա ինստիտուտների մասին հասարակության ընկալումները դե ֆակտո փորձագետների գիտելիքի մակարդակին մոտեցնելու համար ժամանակ է հարկավոր: Եվ ինչքան էլ ցանկանանք Հայաստանը ձգել, բարձրացնել, հասցնել այսօրվա կայացած ժողովրդավարական երկրներում գործող ժողովրդավարական ինստիտուտներին, միևնույն է, այն դեռևս կմնա խակ, քանի դեռ բնության պահանջով չի անցել այն էվոլ յուցիոն շրջանը, որն անհրաժեշտ է հասունանալու համար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 180 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am