Մանկապարտեզ

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես երևում է, ԱԱԾ պետը սկսելու է հավաքել նաև որոշ պաշտոնյաների: Ներկայիս պաշտոնյաների: Բայց ոչ թե Նալբանդյան փողոց տանելու, այլ Սունդուկյան փողոց՝ իր ընտանիքին պատկանող մանկապարտեզ: Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց պետությունը կվճարի: Կատակը՝ կատակ, բայց այս օրերին պարբերաբար հնչող մի շարք հայտարարություններ կամ գործողություններ ուղղակի մի բառով է հնարավոր միայն որակել՝ մանկապարտեզ: Նույնիսկ անվանական նշելու էլ չէ, քանզի այնքան պարբերական են դարձել պարզունակությունն ու գործելակերպի էժանագին մեթոդները, որ ստիպված ես մտածել, թե իրոք վարչապետը ֆիզիկապես ի վիճակի չէ տեղեկանալ ամենի մասին: Չենք կարծում, թե Փաշինյանն ինքը նորմալ կհամարի թեկուզ իր կուսակից պաշտոնյաների անհասկանալի պահվածքը. մի դեպքում մեծամիտ ամբարտավանություն, մեկ այլ դեպքում էժանագին մեղադրանքներ՝ ընդհուպ ՃՈ դիմելու գնով, մեկ այլ դեպքում լրատվամիջոցի հետ հոխորտանքով շփվող պաշտոնյա և այլն: Ու ցավալին այն է, որ նման պահվածքը սկսում է վարակի պես տարածվել: Օրինակ, նախկին իշխանությունները երբեմն արգելում էին իրենց որոշ պաշտոնյաների կամ պատգամավորների՝ հրապարակային ելույթներ ունենալ, ավելին, նույնիսկ 500 մետրից պակաս հեռավորություն ունենալ լրագրողների հետ (դե, որոշ բացառություններով, որոնք ուղղակի անփոխարինելի էին իրենց «փառահեղ» մտքերով): Ու քանի որ նախկինների գերակշիռ մասը ենթակա էր նման արգելքի, արդյունքում հանրությանը հրապարակայնորեն երևում էին սակավները, թեպետ դրանց մեծ մասի բերաններն էլ հանգիստ կարելի էր «սքոթչել»: Հիմա գուցե նույն մեթոդը կիրառի նաև վարչապետը, քանզի նորաթուխ պաշտոնյաներից ոմանք ուղղակիորեն քայքայում են այն հզոր վարկանիշն ու համակրանքը, որ ունի Փաշինյանն անձնապես: Թեպետ, ընդհանուր առմամբ, երևի ժամանակն է վերանայել նշանակումների մի որոշ մասը, հակառակ պարագայում հարկ կլինի արտահերթ ընտրություններն անցկացնել ոչ թե մեկ տարվա, այլ մեկ ամսվա ընթացքում, քանի դեռ շատ ուշ չէ:

Փորձը ցույց է տալիս, որ հստակ ճանապարհ չանցած, որոշակի կառավարման փորձ չունեցող, վերջինիս մասին գոնե տարրական պատկերացում չունեցող անձինք, որքան էլ հանճարեղորեն խելացի լինեն, անպայման խնդիրներ են ունենում, արդյունքում խնդիրներ են ստեղծում թե՛ երկրի ղեկավարության, թե՛ ընդհանրապես երկրի ու ժողովրդի համար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am