Ուսանողը դժգոհում է, համալսարանը` պարզաբանում

«Փաստ» օրաթերթը գրում է. Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի հեռակա բաժնի մի ուսանող «Փաստ»–ին ահազանգել էր ուսման վարձի վերաբերյալ առկա խնդրի մասին:

Ըստ ուսանողի` իրեն պարտավորեցրել են վճարել ուսման վարձը: Թույլատրել են մասնակցել երկու քննություններին, եթե, իր դիմումի համաձայն, վճարած լինի վարձավճարից մի որոշակի մաս: Իսկ եթե միջանկյալ քննության վերջին օրը` հուլիսի 4–ին, ամբողջ գումարը վճարած չլինի, իրավունք չի ունենա մասնակցել: Հարցի շուրջ պարզաբանում ստացանք Մանկավարժական համալսարանից: ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը պարզաբանման մեջ նախ նշել է, որ ուսանողը, ըստ համալսարանի հետ կնքված պայմանագրի, պետք է երկրորդ կիսամյակի ուսման վարձը վճարեր մինչև հունիսի 15–ը, սակայն նա իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել: «Համալսարանը ուսանողի հետ փորձում է գտնել խնդրի լուծման տարբերակներ, բայց նրան ազատել ուսման վարձը վճարելու պարտավորությունից հնարավոր չէ, քանի որ նմանատիպ խնդիր կառաջանա մնացած բոլոր ուսանողների հետ, իսկ համալսարանի բյուջեն գոյանում է բացառապես ուսման վարձերի շնորհիվ: Նկատենք, որ Մանկավարժական համալսարանում ուսման վարձը հանրապետությունում ամենացածրն է: Այս պահին ուսանողուհուն տրվել է հնարավորություն` վճարել խորհրդանշական գումար՝ 20–30 հազար դրամ, և պարտավորվել մինչև ուսումնական տարվա ավարտը վճարել պարտք մնացած գումարը: Դրանից հետո նա կարող է մասնակցել քննություններին: Բայց հաջորդ կուրս տեղափոխվել գումարային պարտքով ուսանողը չի կարող»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am