Ո՞ւմ վրիպակի արդյունքում է մարզպետը «դարձել» բազմաբնակարան շենքի «սեփականատեր»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին «Փաստ» օրաթերթը հրապարակել էր ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրի տվյալները, ուր մասնավորաբար նշված էր, որ նա հայտարարագրել է բազմաբնակարան շենք ու հողամաս:

Երեկ առավոտյան մարզպետի օգնականը զանգահարել էր խմբագրություն ու իր «իշխանության բարձունքներից» պահանջում էր հերքել մարզպետի՝ բազմաբնակարան շենք ունենալու փաստը: Երբ հոխորտացող օգնականին «սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում» բացատրեցինք, որ տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրից, այն է՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից, նա միայն այդ ժամանակ խոստացավ... ճշտել: Ընդ որում՝ «ոչ միայն դա»: Ճշտելուց հետո «Փաստ» թերթին ուղարկեցին պարզաբանման տեքստ, որը ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման կամ սրբագրման իրավունք վերապահելու. «ՀՀ Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի «Պաշտոնատար անձի պաշտոը ստանձնելու հայտարարագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը բաժնի 1.1 կետի «Անշարժ գույքի տեսակը» սյունակում տեխնիկական վրիպակի պատճառով՝ «Բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինությունը.» փոխարեն պետք է լիներ «Բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը,»: Վրիպակը ուղղվել է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթկայի հանձնաժողովը կհրապարակի հայտարարագրի ուղղված տարբերակը»: Ահա և ամբողջ պատմությունը: Միայն թե նոր պաշտոնյաները ճիշտ կանեն երկու հանգամանք աչքի առջև ունենան: Մինչ որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի վրա «հոխորտալը» լավ կլինի ճշտեն իրականությունը, ըստ այդմ՝ տարբերակեն հերքման պարտադիրությունն ու պարզաբանման պատրաստակամությունը, քանի որ այս պարզաբանումը որևէ կերպ պարտավոր չէինք հրապարակել. վրիպակը եղել է կա՛մ տվյալը հանձնաժողովին ներկայացրած անձի, կա՛մ հանձնաժողովի աշխատակցի կողմից: Եվ երկրորդ՝ լրատվամիջոցների հետ իրենց իշխանական «անհասանելի բարձունքներից» խոսելը լավագույն ճանապարհը չէ: Սա՝ իմիջիայլոց, որովհետև նման բաներն իմանալը հաստատ չի խանգարի ոչ մեկին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am