Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք. Դեմոյանըՙ Փաշինյանին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրել է. «ՈՐՈՇ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐԻ ՈՒ ԱՆԴԱՌՆԱԼԻԻ ՄԱՍԻՆ Այսօր վերընթերցում էի երեկվա իմ գրառմանն ի պատասխան ներկայացված տեսակետերն ու կարծիքները: Կարող եմ ասել, որ արձագանքները 40-60 հարաբերակցությամբ հօգուտ Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի էին: Բայց պարտության դառնությունը չէ որ պատեց ինձ, այլ սոսկումի այն զգացումը, որ ընդդիմախոսների այդ 60-ի ավելի քան 80 տոկոսը փաստարկման հիմնական ձև ու եղանակ ընտրել էր փողոցային ամենավերջին հայհոյախոսությունները, լուտանքներն ու անեծքի ժանրը: Ու մի պահ պատկերացրեցի, որ հենց այս վիրտուալ խառնամբոխը մոտ ապագայում կարող է դառնալ թելադրող ու պահանջող գերակա այն գործոնը, որի առկայության պարագայում իշխանության եկած ցանկացած նոր ուժ պարտավորված կզգա բավարարելու ու հարգելու «հաց ու զվարճանքներ» պահանջողների կարիքները: Պարո´ն Փաշինյան, Իր բնույթով աննախադեպ ու պատմական ժողովրդական շարժման ու Նոր Հայաստանի կերտման հենքը սրանք չէ որ պիտի կազմեն: Այս պահին Դուք պատմություն կերտողի կարգավիճակ ու հեղինակություն ունեք և քչերը կարող են հերքել կամ ժխտել դա: Օգտագործե´ք պատմական այս բախտորոշ ու կարճաժամկետ պահը, բացառելու համար այս զանգվածի տիրապետող դիրքեր գրավելու և որպես թելադրող ուժ հանդես գալու հեռանկարը: Վստահ եմ, որ կանխազգում եք այս վտանգը, որը կործանարար հետևանքներ կարող է ունենալ բոլորիս համար: Հակառակ պարագայում կգա ոչ թե ոգու սով, այլ սովյալ ոգիների խրախճանքների ժամանակը… Մեր պետականության ու հասարակության համար մեծագույն շքեղություն կլինի նոր բաժանարար գծերի քաշումը: Արտագաղթի արդյունքում արնաքամ եղած ու վտանգված մեր պետությունը բավական մարդկային ռեսուրսներ չունի, որպեսզի «յուրային-ոչ յուրային» հայտնի սխեմայով մերժենք սրան կամ նրան, այսինչի կամ այնինչի պատճառով: Որպես փորձառու քաղաքական գործիչ, կարծում եմ, որ Ձեր քաղաքական գիծը տանելիս կգտնեք այն ոսկե միջինը, որի արդյունքում պետության շենացման ու հզորացման գործին կլծվեն մեր երկրի բոլոր կարող ուժերը: Արդյունքում կշահենք բոլորս, վստահեցնում եմ Ձեզ… Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am