Բարդ ու վտանգավոր խաղ Ղարաբաղի շուրջ

Նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի շուրջ իրավիճակի հարցերին: Օգտատիրոջ հարցին, թե «տեղեկությունների համաձայն, հակառակորդը զգալիորեն առաջ է շարժվել Արենի գյուղի ուղղությամբ՝ գրավելով կարևոր բարձունք, ինչի արդյունքում լուրջ առավելություն է ստացել մեր դիրքերի նկատմամբ և դիտարկում է Արենի գյուղը», Փաշինյանը պնդեց, որ այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ, և, ըստ վարչապետի, խոսել հայկական կողմի ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է։ «Գրավելով կարևոր բարձունք. անկյունաքարային նշանակության հարցը հետևյալն է՝ գրավելով կարևոր բարձունք, այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, էդ տարածքները միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ։ Այսինքն՝ այս առումով որևէ բան չի փոխվել։ Որոշակի դիրքերի տեղաշարժ է տեղի ունեցել։ Ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ դեպի Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, ժողովուրդ ջան, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993-ից էդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ, ընդ որում խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է»։ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը որոշակի դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, սակայն մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն Նախիջևանի ուղղությամբ տեղի չի ունեցել. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ տարածք կորսվի՝ առանց մի հատիկ կրակոցի, դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չի։ Ադրբեջանը որոշակի դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով։ Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այն թեմային, թե մենք որևէ դիրք տեղաշարժել ենք, թե չենք տեղաշարժել, ուզում եմ ասել ընդամենը, որ մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել Նախիջևանի ուղղությամբ։ Ըստ էության, մենք ունենք նույն իրավիճակը, ինչ որ ունեինք մի քանի ամիս առաջ»։ Առհասարակ վկայակոչելով վիճակագրական տվյալները՝ նա հայտնեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո հրադադարի ռեժիմի խախտման մակարդակն աննախադեպ ցածր է։ Սակայն, ըստ նրա՝ այսօր առաջնագծում կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ։ «Իմ վարչապետ ընտրվելուց հետո, ըստ էության, վիճակագրությամբ զուտ ունենք վերջին տարիների համար հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ցածր մակարդակ։ Չնայած սրան, մենք, ցավոք սրտի, զոհեր ունեցանք, և ըստ էության, առաջնագծում այսպիսի իրավիճակ է, որ կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ, ընդ որում՝ այդ կուտակումները երբեմն մեծանում են ծավալներով, երբեմն նվազում են, բայց անընդհատ առաջնագծում մենք ունենք զորքերի շարժ։ Նախիջևանի ուղղությամբ դուք գիտեք, որ որոշակի լարվածություններ են առաջացել», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, դուք գիտեք՝ իմ գնահատականն այն է և մոտեցումն այն է, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք այդպիսի զարգացման։ Վարչապետ ընտրվելուց հետո Զինված ուժերին իմ հրամանը, հրահանգը եղել է դա, որ զգոնությունը ոչ մի վայրկյանով, ոչ մի րոպեով չկորցնենք, բայց իրավիճակի աննախադեպության առումով ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ինչ-որ աննախադեպ իրավիճակ։ Մենք ունենք սովորական իրավիճակ և ծանոթ իրավիճակ, այդ իրավիճակը ծանոթ է մեզ երկար տարիներ»։ «Պետք է արձանագրենք, որ ի վերջո կոնֆլիկտը լուծված չէ, և մենք, ըստ էության, կիսապատերազմական իրավիճակում ենք գտնվում, որ ցանկացած պահի կարող է փոխվել։ Բայց սա չի նշանակում, թե մենք պետք է որևէ ձևով շեղվենք մեր բնականոն կյանքից։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, Զինված ուժերը պետք է շարունակի իր աշխատանքը, և, էլի եմ ասում, չեմ ուզում ասել՝ անհանգստանալու կարիք չկա, չեմ էլ ուզում ասել՝ անհանգստանալու կարիք կա, այսինքն՝ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք գիտենք», նշեց Փաշինյանը։ Ահա, փաստորեն՝ «անհանգստանալու կարիք չկա», բայց միաժամանակ՝ «անհանգստանալու կարիք կա»: Ինչպե՞ս հասկանալ այս երկիմաստ իրավիճակը: Մշտապես ասվել է՝ որ մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, բայց Փաշինյանի վարչապետությունը բերեց որոշակի հարցականներ: Նախ առաջ եկավ հարցը, թե ո՞վ պետք է բանակցի՝ Արմեն Սարգսյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը... Նիկոլ Փաշինյանը որոշ շեշտադրումներ արեց, կապված՝ Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ներկայացնելու իր կողմից անհնարինության մասով: Պատասխանատվությունը թողնելով Արցախի վրա, մյուս կողմից պարզ է, որ Բաքուն չի համաձայնի բանակցել Արցախի հետ: Նշանակում է բանակցային ձևաչափը պետք է պահպանվի, բայց ի՞նչ գնով: Փաշինյանի ղարաբաղյան վերջին հայտարարությունները ակնհայտ են դարձնում այս պահին ինքը, համենայնդեպս, բանակցությունների գնալու պատրաստ չէ: Մեր աչքի առաջ է, թե ինչպես է Բաքուն պատրաստվում պատերազմի: Դա հայկական կողմի նկատմամբ որոշակի ճնշում գործադրելու տարբերակ է: Այսինքն, այն ինչ հնարավոր չէ ստանալ խաղաղ բանակցություններում, Բաքուն կփորձի պատերազմով ստանալ: Այստեղ հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ «դաբրո»-ով: Իհարկե՝ Ռուսաստանի: Ինչ-որ պահից հնարավոր է, որ Մոսկվայի համար նախընտրելի լինի պաշտոնական Երևանի կողմից բանակցող Արմեն Սարգսյանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը: Հնարավոր է, որ Մոսկվան Արմեն Սարգսյանին, այսպես ասած՝ դրդի Ղարաբաղի հարցով համաձայնագիր ստորագրել՝ սպառնալով պատերազմով: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am