Երկար ժամանակ հայ հանրությունը չի կարողանում հստակ ստանալ մեկ հարցի պատասխան՝ իսկ ո՞վ է լինելու ՀՀ առաջին տիկինը կառավարաման նոր՝ խորհրդարանական մոդելի պարագայում, նախագահի՞, թե՞ վարչապետի կինը։ Դեռեւս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ Արմեն Սարգսյանը դափնին կարծես իր տիկնոջ գլխին էր դրել, երբ Սարգսյանների հետ հանդիպման ժամանակ թափանցիկ ակնարկել էր, թե Ռիտա Սարգսյանը տիկին Նունեին՝ իր տիկնոջը փոխանցելու շատ բան կունենա։ Սակայն Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո այս հարցը, կարծես թե, նորից օրակարգ է բարձրացել։ Հաշվի առնելով իր եւ Փաշինյանի ոչ այնքան հարթ հարաբերությունները, մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանը՝ տիկնոջը խնդրել է հնարավորինս քիչ աչքի ընկնել, ակտիվություն չդրսեւորել մինչեւ ջրերը կզուլալվեն։ Իսկ մինչ այդ Աննա Հակոբյանը սահուն մտել է առաջին տիկնոջ դերի մեջ։
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը