Զինուժի տեղաշարժեր, կուտակումներ, ինժեներական աշխատանքներ. նախապատերազմական սահմաններ

Նախօրեին Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամլո ասուլիսում Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր նաև ԼՂ խնդրին։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ խնդրին առնչվող՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին վերաբերող հարցին, Լավրովը, մասնավորապես, ասել է. «Այդ բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ: Ձեռք առնված մի շարք միջոցների ու նաև դրանց շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել արյունահեղությունն ու խնդիրը տեղափոխել քաղաքական երկխոսության դաշտ»: Ապա` Լավրովը հիշեցրել է․ «Առանց բացառության հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում կողմերը համաձայնեցին լուծել բոլոր մնացյալ հարցերը: Դրանց թվում է տարածքների ազատագրման և քաղաքական կարգավորման հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Այդ ժամանակվանից մենք բոլորս դրանով ենք զբաղված»: Լավրովն ընդգծել է՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ունենալով Բաքվի և Երևանի լիակատար համաձայնությունը, աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Իսկ որպեսզի հարցը կարգավորվի, անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի միջև կոնսենսուս լինի»: Լավրովի արձանագրումը Մոսկվայի վերահաստատումն է այն մասին, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափում է պատկերացնում խնդրի խաղաղ կարգավորումը, իսկ հանգուցալուծման համար ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը անվերջ հիշատակելը Մոսկվայի կողմից մեղմ ասած՝ տեղին չէ: Նկատենք, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև դեռևս հանդիպում չի կայացել: Պաշտոնական Երևանը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է խաղաղ կարգավորմանը, միաժամանակ՝ ուշադրություն հրավիրելով սահմաններում լարվածությանը: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին Մինսկում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հիշեցնենք՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: Հավաքում իր ելույթում Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ԼՂ խնդրին: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումներին խոչընդոտելը պետք է հստակորեն մերժվեն»,- ասել է Զոհրաբյանը: Իր ելույթում նա նշել է նաև՝ ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը հակամարտության գոտում։ Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել նաև Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի գերակա առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային է բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար և պետք է հատկապես կարևորվի։ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջև իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն», ասել է նա։ Իսկ հունիսի 22-ին Մինսկում Զոհրաբ Մնացականյանը մասնակցել էր Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր Հարևանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն», շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը։ Միևնույն ժամանակ ադրբեջանական զինուժի առաջխաղացում կա, ինչը խիստ մտահոգիչ է: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն օրերս տարածած մոտ 30 րոպեանոց տեսանյութում պնդվում է, թե ադրբեջանական բանակը, գրոհի անցնելով, գրավել է Հուննուտ բնակավայրը, մի շարք կարևորագույն բարձունքներ ու դիրքեր, որտեղից անզեն աչքով տեսանելի է հայկական Արենի գյուղն իր ենթակառույցներով։ Ադրբեջանական զինուժը, ըստ տեսանյութի, դեպի նոր՝ գրավված դիրքեր տանող՝ ընդհանուր առմամբ 50 կմ երկարությամբ նոր ճանապարհներ է կառուցել։ Տեսանյութում ադրբեջանցի լրագրողները, ցուցադրելով տեղանքը, նաև պնդում են, թե ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ավելի քան 11 հազար հեկտար տարածք, որտեղից ուղիղ նշանառության տակ են պահում ոչ միայն մի քանի հայկական գյուղեր, այլև Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության ճանապարհը, ուստի՝ հեշտությամբ կարող են խոցել ցանկացած թիրախ։ Մինչդեռ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ սահմանային գյուղերում խուճապ չկա, իրավիճակի մասին էլ նախարարությունը պարբերաբար զեկուցում է վարչապետին, իսկ Բաքվի տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ Արցախի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, հակառակորդի շարժն ամբողջությամբ վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից։ Պաշտոնական Ստեփանակերտի պնդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ պատերազմի պատրաստվելու մասին հայտարարությունը «բարոյական հարված է» ԵԱՀԿ Մինսկի խմբին, և «միջազգային հանրությունը պետք է շատ կոշտ արձագանք տա դրան»։ Հավելենք, որ վերջին շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներ, դիրքային առաջխաղացում է արձանագրվել նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մերձակայքում: Այս ամենը զուգորդվում է Բաքվից հնչող ռազմատենչ հայտարարությունները։ Օրեր առաջ, հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բառացիորեն հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են պատերազմի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախարար Հասանովը նաև նշել է, որ հունիսի 26-ին նախատեսված զորահանդեսին բանակը ցուցադրելու է հակաօդային այնպիսին պաշտպանական համակարգեր, որոնց մասին խոսվել է, սակայն դրանք երբևէ չեն ցուցադրվել: 2016թ. ապրիլյան պատերազմից հետո Բաքուն նոր թափով շարունակեց ծանր սպառազինություն ձեռք բերել: Մասնավորապես, վերջերս հաղորդվեց, որ ադրբեջանական բանակը համալրվել է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով: Հասանովն ուղղակի խոստովանել է, որ նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել՝ ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողություններին. «Մեր նպատակն է՝ նախապատրաստել բանակը պատերազմի համար, և այսօր ադրբեջանական բանակն արդեն պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները: Բանակը պատրաստ է նաև հոգեբանորեն»: Հենց այստեղ Հասանովը, թվարկելով վերջին շրջանում ադրբեջանական զինուժի «ձեռքբերումները», պնդել էր, թե «ազատագրվել է 11 հազար հեկտար տարածք», ինչը հայկական կողմը կտրականապես հերքում է, ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես ադրբեջանական տարածքում: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am