Սիրիայի և Խորհրդային Միության հերոսն ապրում է իբրև փախստական

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում, երկու սենյականոց բնակարանում, իր բազմանդամ ընտանիքի հետ ապրող Մուհամեդ Ֆարիսին այդ թաղամասում ոչ բոլորն էլ ճանաչում: «Արևելքը» գրում է, որ ամեն օր նա դուրս է գալիս տնից՝ գնումներ կատարելու իր վեց հոգուց բաղկացած ընտանիքի համար, և փողոցում նրան տեսնողները չգիտեն, որ 65-ամյա այդ տղամարդը հերոսի կոչում ունի, և որ նրա անունով Սիրիայում փողոցներ և օդանավակայաններ են կոչել: Նա Սիրիայի առաջին տիեզերագնաց Մուհամեդ Ֆարիսն է, որ Ստամբուլի այդ թաղամասում ապրում է իբրև փախստական: Սիրիայի պատերազմի առաջին տարիներին, լքելով սիրիական բանակի շարքերն ու իր աջակցությունը հայտնելով ընդդիմադիրներին, Ֆարիսը հեռացել է Սիրիայից:  Թուրքական մամուլին տված հարցազրույցում Ֆարիսն ասել է, որ ոտքով է հատել սահմանը: «Ընտրութեան հարց էր, փոխանակ այնտեղ ապրեի իբրև «հերոս» և տեսնեի իմ ժողովրդի տառապանքը՝ նախընտրեցի  ապրել աքսորի դժվար պայմաններում, բայց՝ պատվով»,-ասել է Սիրիայի հերոսի կոչումին արժանացած Մուհամեդ Ֆարիսը: Նա 1987-ին իբրև տիեզերագնաց ուղարկվել  է տիեզերք, որտեղ մնացել է 7 օր, 23 ժամ, 8 րոպե: Վերադառնալով՝ ստացել է ոչ միայն Սիրիայի, այլև՝  «Խորհրդային Միության հերոսի» կոչում, պարգևատրվել  է «Լենինի մեդալով»: Մուհամեդ Ֆարեսը միաժամանակ «Ինտերկոսմոս» ծրագրի անդամ է, ինչպես նաև՝ մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր: Սիրիայում բնակվելու տարիներին դասավանդել է համալսարանում, այնուհետև թողել է դասախոսական աշխատանքը և աշխատել սիրիական բանակում, իբրև բարձրաստիճան զինվորական: Մամուլը նշում է, որ Ֆարիսը լավ հարաբերությունների մեջ է եղել Հաֆեզ Ասադի և նրա որդու՝ Սիրիայի ներկա նախագահի հետ, սակայն պատերազմի սկզբից դեմ է եղել նախագահի քաղաքականությանը:   Հերոսի կոչում ստացած տիեզերագնացը Թուրքիայում երբեմն հրավիրվում է դասախոսությունների, որի ընթացքում պատմում է իր փորձի մասին, միաժամանակ, անդրադառնալով պատերազմական իրավիճակին, հայտնում է իր տեսակետները՝ Սիրիայի պատերազմի մասին: Մամուլին նա ասել է, որ աշխարհն ամենալավը երևում է տիեզերքից, որտեղից ո՛չ սահմաններ, ո՛չ պետություններ և ո՛չ էլ տարբերություններ են նշմարվում: Ստամբուլում  նրա հետ է բնակվում նաև կրտսեր որդին, որին Ֆարիսը Միր է անվանակոչել, ի պատիվ խորհրդային ուղեծրային կայանի, որի միջոցով իրականացվել է դեպի տիեզերք նրա թռիչքը: Օրերս հերոս-տիեզերագնացի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել նաև theguardian-ը: Ֆիլմում Ֆարիսն ասում է, որ շուտով ավարտվելու է պատերազմը, ինքը վերադառնալու է  Սիրիա, համբուրելու է հողն ու օգնելու է իր ժողովրդին՝ կառուցելու երկիրը:
 

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Տեր Հովհաննեսի աղոթքը՝ հերոսածին Խաչիկ Մանուկյանի որդու՝ Վաչագանի շիրիմին (video) Թրամփը հայտնել է ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու մտադրության մասին. Telegraph Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին իրազեկել եմ ԵԺԿ իմ գործընկերներին Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի օրոք հայ տղաներին սպա*ում են ոչ միայն պատերազմում»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) #ՈՒՂԻՂ. Նիկո՛լ, քո տղով չչափես, այ սենց հայ տղերք կան. արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Դավիթին կալանք տված Մնացական Մարտիրոսյա՛ն, մարդասիրություն ընդհանրապես չունե՞ս․ Նարե Սիմոնյան (video) #ՀԻՄԱ․ Ես չեմ ուզում քֆուր տալ, բայց իմացե՛ք՝ փախուստ չեք ունենալու․ Համբիկ Սասունյան (video) ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ. Փաշինյանի թիկնապահը եկեղեցում արմունկով հարվածում է 18-ամյա Դավիթին (video) Ինչ է ասել 18-ամյա Դավիթ Մինասյանը փաստաբանին (video) Ավինյան, եկեք կրուտիտ եղեք․ Մեսրոպ Մանուկյանը խայտառակեց քաղաքային իշխանությանը (video) Ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից ցածր մինչև 1 աստիճան, տեղումների քանակը՝ նորմային մոտ Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ո՞ւմ խղճին է սա, Դավիթին զրկեցին դպրոցն ավարտելու հնարավորությունից. 2-5 տարի ազատազրկում է սպառնում (video) Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Արման Սարոյանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ. Տեր Ավետիք Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվեց Փաշինյանի հետ եկեղեցում միջադեպի հետևանքով (video) Հանցագործության դեպքերի նվազում, բացահայտման ցուցանիշի աճ. հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը Վաշինգտոնը տեսնում է Իրանի հետ պատերազմի «վերջնագիծը»․ Ռուբիո 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց Հրապարակվում է Փաշինյանի միջադեպով ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը Ես բժշկուհի եմ, խնդրում եմ՝ թույլ տվեք տղայիս տանը տիրություն անեմ․ Դավիթի մայր (video) Իսրայելական հարձակման հետևանքով Բեյրութում զոհեր ու վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am