Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ 36-ամյա Արթուր Ս.-ն, 55-ամյա Պարգեւ Ա.-ն եւ Սասուն Ղ.-ն մայիս ամսից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում «Արծվաբերդի» անտառտնտեսության «Թուրքի ձոր» կոչվող տարածքից ապօրինի հատել են 70 հատ տարբեր տրամագծերի եւ տարբեր տեսակի թաց կանգուն ծառեր՝ շուրջ 200 խ/մ եւ տեղափոխել Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքին հարակից սարամաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ Արթուր Ս.-ն եւ Պարգեւ Ա.-ն հրավիրվել են Տավուշի բաժին, տվել խոստովանական բացատրություններ: Միաժամանակ հայտնել են, որ հունիսի 26-ին «Թուրքի ձոր» կոչվող տարածքում ապօրինի հատել են 4 հատ տարբեր տրամագծերի թաց կանգուն ծառեր, իսկ ստացված շուրջ 10 մ/խ փայտանյութը թաքցրել են նշված տարածքում:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը