Ով պետք է ստանձնի Արցախի հարցում հատուկ բանագնացի առաքելությունը

«Դրական է տեսնել, որ ՀՀ իշխանությունները քննարկում են այլ գործիչների, նախկին նախագահների թեկնածություններ ևս՝ հատուկ բանագնաց նշանակելու հարցում, ինչը ժողովրդավարության նշան է: Անշուշտ, բանագնացը պետք է բանիմաց լինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին տարիների մանրամասներին»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Արցախի հարցում ՀՀ հատուկ բանագնացի թեկնածության հարցին: Նա նշել է, որ պետք է բանակցի այն պաշտոնատար անձը, ում ձեռքում իշխանությունն է կենտրոնացած: «Նախ՝ ՀՀ վարչապետի լեգիտիմության մակարդակը հավելյալ առավելություն կտա, երկրորդ` վստահություն կներշնչի, որ բանակցությունները լուրջ են, և համաձայնությունները ենթակա են կատարման»,- ասել է Լուկիանովը: Ամերիկացի փորձագետ Փոլ Սթրոնսկին իր հերթին՝ խոսելով արտաքին դերակատարների նախասիրություններից՝ ասել է, որ, ամենայն հավանականությամբ, որևէ մեկը դեմ չի լինի որևէ թեկնածության: Միջնորդները, նրա համոզմամբ՝ կհարգեն Հայաստանի որոշումը: «Բնականաբար Հայաստանն ունի իր տեսլականը կարգավորման վերաբերյալ, բանագնացը կարող է լինել լավատեղյակ նախկին պաշտոնյա կամ միջնորդների և հակամարտող երկրների կողմից հարգված գործիչ, ով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի ներդրում է ունեցել, նման անձինք կան, կարելի է օգտվել այդ ռեզերվից, լիազորել նախագահին կամ ստանձնել պատասխանատվություն՝ շարունակել բանակցությունները երկրի ղեկավարների մակարդակով: Սրանք հնարավոր են, բայց վերջին տարբերակն ավելի արդյունավետ կարող է լինել»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am