Պաշտոնական «բազառ»

Փաստ օրաթերթը գրում է.Հայոց ցեղասպանագիտության թանգարան–ինստիտուտի երկար տարիների տնօրեն Հայկ Դեմոյանի և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի վիրտուալ կռիվը դժվար է այլ անունով որակել, քան պարզունակ «բազառ»: Նույնիսկ ամենաէականն այն չէ, թե ով է այս պարագայում «ավելի ազնիվ»: Խնդիրն այն է, թե ինչ մակարդակով են իրականացվում նման հարաբերությունները: Մենք առիթ ունեցել ենք խոսել շրիշակային մակարդակի հարաբերությունների ու գործելաոճի մասին: Այս դեպքում գործ ունենք շատ ավելի ցածր որակի հետ: Մի կողմից գիտնական մարդը, ով լուրջ վաստակ ունի, իրեն թույլ է տալիս գրեթե հայհոյախառն ձևակերպումներով, «ռազբորկի» ոճով «հաշվի կանչել» կրթության և գիտության նախարարին, ավելին՝ տողատակերում ինչ–որ մութ ակնարկներ հնչեցնելով: Մյուս կողմից, անկախ ներկայացված դրդապատճառներից, պետական կառույցի ղեկավարը փաստացի օգտվել է մարդու բացակայությունից՝ նրա հետ հաշիվները մաքրելու համար: Եթե նույնիսկ տվյալ անձը, որոշակի ժամանակ չլինելով պաշտոնական անձ, թույլ է տվել ապօրինություններ կամ, ինչպես նախարարն է ասում, «անձնական կապրիզներ», դժվար թե լավագույն ճանապարհը առանց նրա հարցերը կարգավորելն է: Եթե հաշվի առնենք, որ այս իշխանությունների օրոք արդեն ավանդույթ է դառնում, որ մեկը հեռախոսազանգով է տեղեկանում իր ազատման մասին, մեկն ընդհանրապես կառավարության կայքում հրապարակված որոշումից, ստացվում է, որ նորաթուխ պաշտոնյաները մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր ունեն: Իսկ այս խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ որոշումդ փաստարկված չէ և ընդամենը ինչ–որ մեկից ազատվելու կամ (և) ոմանց աշխատանքի խցկելու պարտքդ կատարելու խնդիր է լուծում: Այսպիսի ծածուկ, գաղտագողի գործելակերպը, նաև նախարարի բառապաշարն ու պահվածքը, կարծես, ոչ մի կերպ չեն տեղավորվում իշխանափոխություն իրականացրածների հայտարարած սկզբունքների հետ: Եթե քո գործողություններում հասարակության հետ ազնիվ չես, եթե քո գլխավոր խնդիրը հարթակի մերձակա մի քանի քառակուսի մետրի վրա կանգնածներին պաշտոններ բաշխելն է՝ անկախ մասնագիտական որակներից, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մյուս կողմից, եթե «ֆեյսբուքյան հարաբերությունները» նորմալ են անձնային այլ հարաբերություններում, ապա պետական կառավարումը փոքր–ինչ այլ որակներ ու մակարդակ է պահանջում: Չենք կարծում, թե դրա համար դարեր են պետք... Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am