Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, երբևէ չներքաշել սկանդալների, անձնական հարցերի լուծման և աթոռակռվի մեջ.ԿԳ նախարար

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՀՀ ԳԱԱ համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններից էր, որի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու և լուծելու իրավասությունը պատկանում էր ՀՀ ԳԱԱ նախագահին: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է 2017 թվականի փետրվարին, որից հետո ՀՀ ԳԱԱ նախագահի հրամանով Հայկ Դեմոյանը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով նոր տնօրենի ընտրությունները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնօրենի պաշտոնակատարը մեկնել է ԱՄՆ, 2017 թ. սեպտեմբերին ՀՀ ԳԱԱ նախագահի հրամանով ՀՑԹԻ տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, իսկ 2017 թ. հոկտեմբերի 23-ին` Գևորգ Վարդանյանը։ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմավորել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի: Նույն որոշմամբ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Հրանտի Վարդանյանը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունիս ամսին Հայկ Դեմոյանը, վերադառնալով ԱՄՆ-ից և պարտադրելով տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանին հրաժարականի դիմում ներկայացել, ինքնակամ զբաղեցրել է ՀՑԹԻ հիմնադրամի տնօրենի աշխատասենյակը, օգտագործել ծառայողական ավտոմեքենան՝ դրա համար չունենալով ոչ մի իրավական հիմք, չհանդիսանալով ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն կամ պաշտոնակատար։ Անհասկանալի իրավիճակը պարզելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը զանգահարել է Հ. Դեմոյանին, ով ներկայացել է որպես ՀՑԹԻ տնօրեն և հայտարարել, որ չի պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ տնօրենի աշխատասենյակից։ Փոխնախարար Հովհաննիսյանը պարոն Դեմոյանին հայտնել է նման գործելակերպի անօրինականության մասին՝ ընդգծելով, որ հարցը կարող է լուծում ստանալ իրավապահների միջամտությամբ։ 2018 թվականի հունիս ամսին Հ. Դեմոյանը նամակներ է ուղարկել աշխատակազմի անունից` հանդիպում խնդրելով թանգարանի աշխատակիցների հետ։ Բազմաթիվ նամակներին ի պատասխան` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ժամանել են ՀՑԹԻ, որտեղ և հանդիպում են ունեցել աշխատակազմի հետ, որի ընթացքում թանգարանի աշխատակիցները հավաստիացրել են, որ թանգարանի աշխատանքները ընթանում են բնականոն հունով, և հանդիպման ժամանակ որևէ մտահոգիչ հարց չեն հնչեցրել։ Նրանց տեղեկացվել է, որ առաջիկայում տեղի է ունենալու թանգարանի հոգաբարձուների խորհրդի նիստ և հայտարարվելու է մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Ինչ վերաբերում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի «ներխուժմանը»` տեղեկացնենք, որ ՀՑԹԻ հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է, և տվյալ պարագայում նախարարի և փոխնախարարի «ներխուժման» մասին խոսք լինել չէր կարող։ Անդրադառնալով թանգարան-ինստիտուտում Հայկ Դեմոյանի առանձնասենյակի խնդրին՝ նշենք, որ առնվազն անհասկանալի է, թե պետական հիմնարկում ինչպես կարող է լինել տվյալ հաստատությունում տնօրեն կամ փոխտնօրեն չաշխատող որևէ մեկի առանձնասենյակ։ Հավելենք, որ ՀՑԹԻ փոխտնօրենների հետ հանդիպումը տեղի է ունեցել ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի աշխատասենյակում։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անընդունելի է համարում իրեն գիտնական համարող մարդու նման ոճով և բառապաշարով հրապարակային ելույթները: Միաժամանակ, կոչ ենք անում հայ ժողովրդի համար այս կարևորագույն կառույցը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, երբևէ չներքաշել սկանդալների, անձնական հարցերի լուծման և աթոռակռվի մեջ։

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am