Իշխանությունը մկաններ է ցուցադրում. Ով է իրական հասցեատերը

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան հասարակական, քաղաքական ու լրատվական միջավայրի առանցքային թեմաները, ուզենք, թե չուզենք, շարունակում են մնալ բացահայտումներն ու ձերբակալությունները, ավելի ճիշտ՝ «բերման ենթարկումները»: Նախորդիվ անդրադարձել ենք այս գործընթացների, այսպես ասած, «լուսաձայնային էֆեկտների» ենթատեքստերին և բեմականացման որոշակի տարրերին, սակայն, սրանից զատ, այսօրինակ գործողություններով իշխանությունները մի շարք հստակ հաղորդագրություններ են հղում իրենց ներկա և առաջիկա մրցակիցներին:

Այլ կերպ ասած՝ իշխանությունը ուժի ցուցադրություն է իրականացնում, թերևս միայն հենց այս տրամաբանության մեջ կարող է տեղավորվել որոշ անհատների բերման ենթարկելն ու ազատ արձակելը: Ի դեպ, այստեղ հարկ է նշել նաև, որ բացի ուժի ցուցադրությունից, նման, թվում է, անտրամաբանական գործողությամբ լուծվում է նաև նշանակետում գտնվող անձանց տեսադաշտում պահելու խնդիրը: Մի կողմից իշխանության կողմից նման ուժի ցուցադրությունը կարող է թվալ, թե ուղղված է որոշակի անհատների կամ, առավելագույնը, խմբերի դեմ, սակայն իրականում ուժի ցուցադրության հասցեատերը կարող է լինել հասարակությունը: Խնդիրն այն է, որ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ոստիկանության նկատմամբ որոշակիորեն վերաբերմունք է փոխվել, ավելին, ոստիկանությունը, ԱԱԾ–ն դարձել են հանրայնորեն, եթե ոչ սիրելի, ապա գոնե ընդունելի կառույցներ: Սա շատ հետաքրքիր ու դրական իրողություն է մասնավորապես ԱԱԾ–ի պարագայում, որովհետև դժվար է գտնել որևէ այլ հետխորհրդային երկիր, որտեղ «КГБ»–ի ժառանգորդ համարվող կառույցները վայելեն հանրային համակրանք: Մյուս կողմից այս համակրանքի մեջ թաքնված է որոշակի վտանգ: Ի վերջո Ոստիկանությունը, ԱԱԾ–ն և նմանատիպ կառույցները կոչված են իրականացնելու պետության բռնության մենաշնորհը՝ այսինքն հենց այս կառույցներին է տրված լիովին օրինական կերպով բռնություն գործադրել: Ընդհանրապես, բռնության մենաշնորհը համարվում է պետության առաջնային հատկանիշներից մեկը և ցանկացած պետություն կայացած է այնքանով, ինչքանով կարողանում է օրենքին համապատասխան և տեղին կիրառել բռնության իրավունքը՝ դրա անհրաժեշտության դեպքում: Նման իրավիճակում ոստիկանությունը, ԱԱԾ–ն, մյուս կառույցները և, ամենակարևորը, հանրությունը պետք է պատրաստ լինեն այն մտքին, որ վերոնշյալ կառույցները հեղափոխությունից հետո չեն զրկվել բռնության մենաշնորհից, չեն դարձել բովանդակությամբ այլ, բարեփոխվել են, մաքրվել են օդիոզ դեմքերից և այլն, սակայն բովանդակության մեջ մնացել են իրավապահ համակարգ և հենց այդպես էլ պետք է լինի: Անշուշտ, ոստիկանության ու ընդհանրապես ուժային մարմինների նկատմամբ առկա հանրային վստահության բարձր մակարդակը հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է, սակայն միևնույն ժամանակ հենց այս վստահությունն է արտոնում նաև բռնության մենաշնորհը, որին պատրաստ պետք է լինեն և՛ հանրությունը, և՛ պետական կառավարման բոլոր օղակները»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սկանդալային խախտում և անսպասելի ներում. ՖԻՖԱ-ն փոխեց որոշումը, Թրամփը տոնում է հաղթանակը Մենք ընտրել ենք ոչ թե կողքից դիտելու, այլ պայքարելու ճանապարհը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է Երբ ԵՄ-ն էներգետիկ աջակցություն է խոստանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջանում. Դավթյան Լարված վիճակ՝ Լուսառատում․ 350-ից ավելի բնակիչներ ջրի խնդրի համար սպառնում են դիմել կտրուկ միջոցների Էմանուել Պետին նշել է Ոսկե գնդակը նվաճելու երեք գլխավոր հավակնորդներին Եթե Սահմանադրության նորմերը պահպանվեին ու գործեին, Արմեն Աշոտյանը ազատության մեջ կլիներ. Շարմազանով Հաագայում բարձրացվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների հարցը Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am