Ինչպես են ահաբեկիչները Թուրքիայից Սիրիա տեղափոխվում. ՌԴ ՊՆ-ն բացահայտում է
Սիրիայի ահաբեկիչների համար համալրումները պարբերաբար փոխադրվում են Թուրքիայից Լաթաքիայի հյուսիս-արևելյան հատված:
Այս մասին լրագրողներին հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է Ինտերֆաքսը:
Նրա խոսքով`կառավարական զորքերի հաջողության զարգացման հետևանքով զինյալները կորուստներ են կրում և ստիպված են լքել իրենց դիրքերը: «Չնայած միջազգային հանրության `ահաբեկիչներին տրամադրվող օգնությունը կանխելու բոլոր ջանքերին, Թուրքիայի տարածքից Լաթաքիայի հյուսիս-արևելյան հատված է տեղափոխվում համալրում զինյալների համար»,-նշել է նա: