«Նաիրիտ»-ը կվերագործարկվի՞, թե ոչ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի խնդրին։ Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ»-ի առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ «Մոտեցումը ո՞րն է. վերագործարկելո՞ւ ենք Նաիրիտը, թե ոչ։ Ջակոբս ընկերությունը հետազոտություն էր արել և հայտնել, որ գործարանի վերագործարկումը հնարավոր է։ Մի քանի տասնյակ միլիոն գողացված փողի ետևից գնալո՞ւ եք, թե ոչ»,-հետաքրքրվեց պարոն Զուրաբյանը։ «Ես՝ որպես նախարար, ուզում եմ խորությամբ պատկերացնել այն պրոբլեմները, որ գոյություն ունեն։ Ընդգրկվել են այն մարդիկ, ովքեր ունեն իմացություն և կարող են ուսումնասիրել, ներկայացնել առաջարկություն։ Վերագործարկման խնդիրն էլ դեռ պետք է ուսումնասիրեմ, հասկանամ»։
