Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին. Մարուքյան

Տիկնա՛յք և պարոնա՛յք, Մինչ պատգամավոր դառնալը ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան, և սա է պատճառը, որ Իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չափազանց կարևոր ու մոտ են ինձ։ Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել իրավապաշտպանների հարցով զեկուցողին իր արժեքավոր աշխատանքի համար և շեշտադրել որոշ կարևոր դրույթներ։ Ստեղծված իրավիճակում, երբ ժողովրդավարական արժեքները մեծապես դեգրադացված են ու դիմագրավում են մեծ թվով մարտահրավերների, Մարդու իրավունքների պաշտպանները ողջ Եվրոպայում խիզախորեն և մեծ քաջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով Մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության համար, և այդ պայքարին պիտի աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանները, ինչը և ներկայումս տեղի է ունենում։ Եվ ուրեմն, Մարդու իրավունքների պաշտպանները օրենքի գերակայության, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտների բազմապատկիչներն են, առանց ում իրավապաշտպան առօրյա աշխատանքը չի կարող հաջողությամբ առաջ շարժվել։ Ես անում եմ այս պնդումը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ով ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ։ Ցանկանում եմ կրկին ընդգծել Եվրոպայի խորհրդի կարևոր դերը Մարդու իրավունքների պաշտպանների ոգեշնչման, պաշտպանության և նրանց աշխատանքի խթանման հարցերում՝ գործիքներ ստեղծելու, արդյունավետ մեխանիզմներ ապահովելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մարմինների հաջող գործունեության միջոցով։ Ես ցանկանում եմ առանձնահատուկ աջակցությունս հայտնել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների և հատկապես ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնող փաստաբանների ահաբեկման դեպքերի մասին պարբերաբար հաշվետվությունների ներկայացման և արձագանքման մեխանիզմ ներդնելու վերաբերյալ հանձնարարականի մասով։ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Եզրափակելով իմ խոսքը՝ ցանկանում եմ կատարել մի մեջբերում․ «Ավելի քան 2000 տրի առաջ չինացի գեներալ Սուն-Ցզուն ասել է,- «Սպանիր մեկին, ահաբեկիր հազարին»,- որպես իր ռազմական սկզբունքներից մեկը։ Այդ օրվանից այս մոտեցումը կիրառվել և կիրառվում է աշխարհի տարբեր կառավարությունների կողմից բոլոր հարցերում, բայց հատկապես լռեցնելու և ահաբեկելու համար քննադատությունը, անկախ ձայներն ու չհամաձայնողներին։ Մարդու իրավունքների պաշտպանների 6-րդ Դուբլինյան պլատֆորմին այս արտահայտությունն ստացել է «Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» տեսքը»։ Այսպիսով, պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, և Մարդու իրավունքները կգրավեն աշխարհը։ Լուսավոր Հայաստան կուսակցության Մամուլի ծառայություն

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am