Մի մտահոգվեք ինձ համար, կապրենք կտեսնենք. Հովիկ Աբրահամյանը` 2017թ-ից հետո իր անելիքների մասին. (տեսանյութ)
Հայաստան ներկրվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ որոշում դեռևս չկա: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ երբ հանրապետության Նախագահը հանդիպել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, քննարկել էին հարցը, և հիմա նախարարությունները, «ԳազպրոմԱրմենիան» գազի գնի շուրջ իրականացնում են բանակցություններ: Հովիկ Աբրահամյանը անդրադրաձավ նաև այն հարցին, թե 2017 թ-ից հետո իրեն որտե՞ղ է տեսնում. կապրենք կտեսնենք, մեր տանը անպայման, հետո կորոշենք ասաց նա: Մանրամասները` Newspress.am-ի տեսանյութում
