Հիմա ժամանակն է քննարկենք Սաշիկ և Սերժիկ Սարգսյանների հանցագործությունները. Գագիկ Սարուխանյան (video)
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ ԵԿՄ-ի շուրջ բարձրացված մեծ աղմուկը պետք է չխաթարի բնականոն կյանքը. « ԵԿՄ անդամները գրեթե բոլորն էլ ազատամարտիկներ են, ազնիվ տղաներ, ովքեր ժամանակին իրենց կյանքը վտանգելով՝ գնացել են պատերազմ: : Ընդամենը ինչ է եղել՝ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է իր կատարած գործերի համար ու վերջ: Պետք է բնականոն կյանքը շարունակել»: Գագիկ Սարուխանյանը հիշեցրեց, որ ինքն ու Վոլոդյա Ավետիսյանը դեռ տարիներ առաջ էին ազատամարտիկների հարցը բարձրացնում. «Մանվել Գրիգորյնանը հանցագործություն է կատարել, Մանվել Գրիգորյանի վրա պետք էր ուշադրություն դարձնեին դեռ այն ժամանակ, երբ ես եւ Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների վերաբերյալ հարցեր էինք բարձրացնում, ասում էր մեզ նվնվացողներ, Սերժ Սարգսյանին ասում էր՝ մեխն էլ է ձեռդ, չագուչն էլ, իրեն թվում էր լավ բան է ասում, բռնատիրություն էր քարոզում»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
