Ինչ ճակատագիր է սպասվում Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) (video)
«Ես չեմ կարծում, որ կլինի մի դատարան, որը կլուծարի ԵԿՄ-ն այս տեսակ հարցի պատճառով»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը: Երեկ ԵԿՄ նիստի ժամանակ վեճ է տեղի ունեցել երկրապահների միջև: Հարցին՝ ինչի՞ շուրջ են վիճել երկրապահները, Համլետ Հայրապետյանն ասաց. «Նախ ուզում եմ ներողություն խնդրել այն լրագրողներից, որոնց աչքի առաջ այդ միջադեպը տեղի ունեցավ: Մենք վիճում էինք հայտարարությունն ընդունելու շուրջ»: Փոխնախագահը նաև հավաստիացրեց, որ ԵԿՄ կազմում լինելու են մաքրման աշխատանքներ, իսկ հարցին՝ հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանի, որը համակարգում է ամբողջ Սյունիքի մարզի ԵԿՄ կառույցը լիազորությունները կասեցվեն, Հայրապետյանը պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը պարտաճանաչ մասնակցում է մեր նիստերին: Բայց, եթե ապացուցեն, որ նա ևս հանցագործ է, ապա մենք նրան էլ կհեռացնենք մեր շարքերից»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
