Ճակատագրի բերումով և՛ Նիկոլը և՛  դժբախտ Մանվելը ծառայում են Հայաստանի նորագույն պատմության կայացմանը . Լյուդմիլա Հարությունյան 

  Հարցազրույց ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հետ /մաս 2-րդ/:   _Վերադառնանք Սերժ Սարգսյանին. այն թեզը, թե հեղափոխությունն իրականում նրա սցենարն է, իրականության հետ կապ ունի՞, թե՞ հեքիաթի ժանրից է: _ Հեքիաթի ժանրից է (ծիծաղում է) իրականություն չէ: Ըստ իս՝ Սերժ Սարգսյանն անում էր այն, ինչ կարող էր ու ցանկանում  էր: Ցավոք, նա ցանկացավ  իշխանության ղեկին մնալ, ուղղակի չստացվեց, և ինքը դա  հասկացավ փաստից հետո: _ՀՀԿ-ն ռևանշի հնարավորություն ունի՞: _Բացառվում  է. ռևանշի համար ոչ մի նախադրյալ ու պատմական անհրաժեշտություն  չկա: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն արդեն անցյալ են, և իրենք դա շատ լավ են հասկանում: Չե՞ք տեսնում՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում ինչ վարքագիծ է դրսևորում: Անընդհատ ասում է՝ չենք խանգարի, չենք խոչընդոտի: Ազնվորեն պետք է փաստենք, որ նախկին իշխանությունն այսօր իրեն շատ սոլիդ է պահում՝ ՀՀԿ-ի մասին է խոսքը: Նա վերցրել է ինստիտուցիոնալ ընդդիմության դերը , որն ի դեպ ժողովդավար հասարակությունում, շատ կարևոր դեր է: Ի դեպ, նախկին ընդդիմությանը չհաջողվեց վերցնել այդ կարևոր տեղն ու դերը: _Ի՞նչ եք կարծում, արտահերթ ընտրություններից հետո ՀՀԿ-ն խորհրդարանում տեղ կունենա: _Կարծում եմ՝ այո. համենայնդեպս զարմանալի  կլինի, եթե չհայտնվի: ՀՀԿ-ն քաղաքական համակարգում ունի իր տեղը և կարևորությունը . նա ավանդական պահպանողական ուժ է: _Իսկ մյուս ուժերը ինչպիսի՞ն են, ո՞րն է նրանց ուղղվածությունը: _Ամենամեծ հանելուկը  «Բարգվաճ Հայաստան» կուսակցության տեղն է քաղաքական սպեկտրում: Այդ կուսակցության պոպուլիստական ճառերը վկայում են, որ  կուսակցությունը քաղաքական սպեկտրում սոցիալ դեմոկրատների տեղին է հավակնում: Սակայն նման բան աշխարհում չկա՝  օլիգարխի կողմից ղեկավարվող ուժը  սոցիալ-դեմոկրատական լլինել չի կարող:  Ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար պետք է կամ առաջնորդին փոխել կամ   գաղափարախոսությունը: Երբեմն  ԲՀԿ-ի լիդերներին, ովքեր պիոներ-ջոկատավարի եռանդով և ոճով խոսում են սոցիալական արդարության մասին, փորձում են մեզ դաստիարակել և բացատրել, թե իրենք ինչեր են անում, շատերը հարցնում են . լսե՛ք, ձեր առաջնորդն օիգարխ չէ՞: ԲՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ, չի կարող հաջողել մանևրելու  հաշվին: Այն պետք է  լուծի  գաղափարախոսության և գործելաոճի  հարցերը: Իրենք պետք է փոխեն գաղափարախոսությունը և հրաժարվեն մասայական կուսակցություն լինելու հավակնությունից: Լավագույն դեպքում իրենք կարող են դառնալ լիբերալ-ժողովրդավարական ուժ. այդպիսին այսօր քաղաքական դաշտում չկա:  Ըստ իս,դա ավելի պատվաբեր է քան այսօրվա կեղծ ստատուսը: Բացի այդ նման  դերը ավելի հարիր է բիզնեսմենի հոգեբանությանը և վարքագծին: Եթե ազատական բարքեր չլինեին, Ծառուկյանը ինչպե՞ս կլիներ օլիգարխ: Նրա գոյատևման երաշխիքը մեզանում ազատական արժեքների պաշտպանությունն է: Կարծում եմ,  առաջնորդ-օլիգարխը լավ  գիտակցում է այդ աքսիոմը : _Իսկ «Ելքը». նա լիբերա՞լ է, թե՞… _«Ելքը» սոցիալ-դեմոկրատական ուժ է: Հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանգիրը»  բաժանվի «Ելք»-ից և միայնակ գնա ընտրությունների: Սա արդարացված միտում եմ համարում, որովհետև հակաֆեոդալական պայքարի ժամանակ միշտ էլ արդիական են դառնում. սոցիալական արադարության և սոցիալական պայմանագրի խնդիրները: Կարծում եմ ՔՊ-ն իր վրա կվերցնի այդ երկու կարևոր խնդրի լուծումը: «Լուսավոր Հյաստանը» ևս սոցիալ-դեմոկրատական ուժ է, բայց նույն դաշինքում ընդգրկված «Հանրապետություն» կուսակցությունը պահպանողական ուժ  է, այն պետք է հստակեցնի իր անելիքը: _Դուք ասում եք, որ հեղափոխությունը հակաֆեոդալական  բնույթ ունի. չկա՞ վտանգ, որ ինչ-որ պահից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը կսկի լեզու գտնել Ձեր ասած ֆեոդալների հետ կամ էլ ժամանակի ընթացքում կստեղծի սեփական ֆեոդալներին:  Ըստ իս դա քիչ հավանական է: Նիկոլ Փաշինյանը  իականում շատ ավելի մասշտաբային ֆիգուր է, քան թվում . նա հատուկ միսիա և հավատամք ունի և հավատարիմ է իր իդեային: Եթե Ծառուկյանի հետ համագործակցությունը նկատի ունեք, ապա դա ժամանակավոր տանդեմ էր, որը տեղի ունեցավ իրավիճակի թելադրանքով: Գաղափարախոսական տեսանկյունից Նիկոլի հակաֆեոդալական պայքարը ուղիղ ձևով հարվածում է օլիգարխներին, որի ներկայացուցիչն է Ծառուկյանը: Նիկոլ Փաշինյանը չի կարող կանգ առնել ճանապարհի կեսին. հակակրիմինալ և հակաֆեոդալական պայքարը նա պիտի հասցնի մինչև վերջ, հակառակ պարագայում հեղափոխությունը չի կայանա: _Ինչպե՞ս կարելի է բնութագրել Նիկոլին՝ հայկական Սահակաշվիլի՞: _Ո՛չ, Սահակաշվիլին արևմտյան նախագծի ծնունդ էր. այնտեղ էր կրթություն ստացել և առաջնորդվում էր նրանց հանձնարականներով ու հրահանգներով: Իսկ Նիկոլ Փաշինյանը հայկական երևույթ է և հայկական պատմությամբ է կերտվել :Նա  արդիականացման խնդրի լուծմանն ուղղված պերսոնաժ է: Հայտնի է, որ պատմությունն իրագործվում է մարդկային ճակատագրերի միջոցով: Եթե այդ տեսանկյունից  նայենք այսօրվա փուլին, ապա կտեսնենք, որ Նիկոլը ճակատագրի բերումով  ծառայում է Հայաստանի նորագույն պատմության կայացմանը, նույն նպատակին է ծառայում նաև դժբախտ Մանվելը, որը , կարծում եմ,  մարմնավորում է տապալվող ռեժիմի տրագիզմը: _Միայն Մանվե՞լն է խորհրդանշում այդ տրագիզմը, իսկ Սերժ Սարգսյա՞նը: _ Սերժ Սարգսյանի դեպքը այլ է. նա 10 տարի առաջնորդել է  պատերազմող երկիրը, երկիրը փակուղուց  դուրս է բերել մայրուղի . «և՛, և՛»ի հեռանկարային  լուծմամբ: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը հաջողած քաղաքական գործիչ է: Նրան չհաջողվեց անել այն, ինչին ինքը չպիտի հավակներ. երրորդ ժամկետին գնալը նրա լրջագույն սխալն էր: _Մարտի 1-ի բացահատման մասին ևս շատ է խոսվում. դրանով ի՞նչ խնդիր է լուծվում: Մարտի 1-ի բացահայտումը հակաֆեոդալական պայքարի կարևոր կետն է: -Իսկ ի՞նչ վտանգներ եք տեսնում:  Սա այն հարցն է, որը հուզում է բոլորիս: Վտանգները արդեն երևում են. նախ, մեզանում արմատավորվում է իշխանության անձնավորման  և սոցիալական ինստիտուտների թերագնահատման անընդունելի միտումը: Իշխանությունը գերադասում է միկրո մենեջմենտը  և պոպուլիզմը և   չի զբաղվում ինստիտուցիոնալ բարեփոխումներով: Ծառացած խնդիրները լուծվում են գերազանցապես ձեռքի կառավարման միջոցով՝ անտեսելով սոցիալական ինստիտուտների ստեղծման և դրանց արդյունավետ գործածման անհրաժեշտությունը: Պատմությունը վկայում է, որ նման  միտումը բերում է սոցիալական ինստիտուտների թերագնահատմանը,  անձի  դերի ու  գործոնի գերագնահատմանը, ինչն հղի է անձի պաշտամունքի վտանգով , ավտորիտար գործելաոճի և գործիքների չարաշահմամբ: Նաև նվազեցնում է ժողովրդավարական փոփոխությունների շանսն ու հնարավորությունները:   Հարցազրույցը՝  Աննա Վարդանյան    

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am