Ֆեոդալների դեմ ուղղված բուրժուադեմոկրատական հեղափոխություն. իրականությունը շատ ավելի բարդ է, քան իրենք կարող էին պատկերացնել. Լյուդմիլա Հարությունյան

Հարցազրույց ԵՊՀ պրոֆեսոր, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հետ /մաս 1-ին/:   _Տիկի՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության քայլերը: _Այդ հարցի պատասխանը, ըստ իս, ապրիլյան դեպքերի վերլուծություն է ենթադրում: Անհրաժեշտ է սկսել Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան բեկումից, որը մարդկային շատ մեծ լիցք էր պարունակում: Բնականաբար, այն պետք է առաջացներ ակնկալիքների հզոր ալիք և նոր երանգ հաղորդեր սոցիալական բեկմանը: Բեկման առաջնորդները տեղի ունեցողը անվանեցին հեղափոխություն և հրապարակում հավաքված մեծ ակնկալիքներով մարդկանց առաջարկեցին ապագայի նոր տեսլական: _Ո՞րն է այդ տեսլականը: _Դա ազգային ժողով ներկայացված ծրագրում է ուրվագծված: Ծրագիր, որը, ցավոք, ո՛չ մամուլում, ո՛չ էլ այլ շրջանակներում լուրջ վերլուծության չենթարկվեց: _Ծրագիրն ավելի շատ քննադատվեց. նշվում էր, որ կառավարության ծրագիրը դասական իմաստով ծրագիր չէ, որովհետև չի պարունակում թվեր, փաստեր, կոնկրետ ժամկետներ: Այն ընդամենը բարի ցանկությունների ամբողջություն է՝ ասացին քննադատները:  _Հնարավոր է` ժամանակի կամ փորձի քչության պատճառով ծրագրի էությունը չլուսաբանվեց, անհրաժեշտ մեկնաբանություններ չտրվեցին: Չբացատրվեց, որ ներկայացված ծրագրի իմաստը երկրի շարժման մեջ բեկում և նոր ուղղություն մտցնելն էր: Կառավարությունը միայն ամրագրեց, որ բեկում է լինելու զարգացման նպատակների և բնույթի մեջ: Հիշեցնեմ, որ մինչ այդ Հայաստանը, ինչպես անցումային փուլում գտնվող մնացած հետխորհրդային երկրները, որդեգրել էր առաջանցիկ զարգացման տիպանմուշը: Մերթ ընդ մերդ օգտագործվում էր «արդիականացում» եզրը, սակայն իրական արդիականացմանը տանող քայլեր չէին ձեռնարկվում: Նոր կառավարությունը եկավ հիմնավորելու բեկումնային զարգացման անհրաժեշտությունը: Բնական է պահպանողական ընդդիմության կամ, որ նույնն է, նախկին իշխանության համար հենարան ծառայող քաղաքական ուժի համար բեկումնային  զարգացման գաղափարը ընդունելի չէր: ՀՀԿ-ն՝ որպես պահպանողական ընդդիմություն, այլ բան չէր կարող անել, քան պահանջել թվեր ու ժամկետներ: Այդ տրամաբանության շրջանակում էլ հնչեցին քննադատություններ. դա սովորական ավանդական ձևաչափ էր: Նախորդ ծրագրերը, որոնց մեջ եղել են և՛ թվեր, և՛ ժամկետներ, բավարար չափով չեն օգտագործել երկրի ներուժը, չեն լուծվել հրատապ խնդիրները և քաղաքացու համար արժանապատիվ կյանքի պայմաններ չեն ապահովել- հակադարձեցին նորերը: Հետայսու չի լինելու դանդաղ և ավանդական զարգացում, լինելու է բեկում: _Կառավարության ծրագրում նշվում է, որ ՀՀ քաղաքացին պետք է  երջանիկ ապրի, ինչը բազմաթիվ անգամներ շեշտվում է ծրագրում: Բայց ինչպե՞ս, այս հարցի պատասխանը չկա: _Հեղափոխականները ժողովրդի կամքով, վստահության ալիքի վրա են եկել իշխանության: Նրանք ունեն վստահության շատ բարձր քվե: _Վստահությունը բավարա՞ր է, որ մենք երջանիկ ապրենք: _Դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ: Սակայն խնդիրն այն չէ, որ պառլամենտում մեծամասնություն ունեցող ուժը թվեր է պահանջում՝ նրանք այլ բան անել չեն կարող: Խնդիրն այն է, որ իշխանության եկած հեղափոխական ուժի թիմը չի հավատում իր խոստացած բեկմանը և ըստ այդմ չի գործում: Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը դրա ապացույցն էր: Պատահական չէր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չընդունեց այդ հրաժարականը, որովհետև դա կնշանակեր, որ թիմը միասնական չէ, իսկ միասնականությունը թիմի հաջողության գլխավոր գրավականն է: Այդ հրաժարականը թիմի առաջին փորձությունն էր, որը բարեբախտաբար հաղթահարվեց: _Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի կադրային նշանակումները: _Չեմ կարող գնահատել, որովհետև շատերին չեմ ճանաչում: _Նիկոլ Փաշինյանին նաև մեղադրում են, որ իշխանության գալուց հետո մի շարք հարցերում փոխել է իր նախկին մոտեցումները. օրինակ՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ անդամակցության հարցում, կուտակայինի հարցում…. _Դրանք ոչ կոռեկտ մեկնաբանություններ են: Նիկոլ Փաշինյանը առաջ է քաշել շատ կարևոր գաղափարներ և տեր է կանգնում դրանց: Ընդ որում, նրա քայլերը շատ հետևողական են: Պետք չի կառչել նախկին ասածներից. պետք է անցյալը հստակ տարբերակել ներկայից և ապագայից: Պետք չի մարդու փեշից կախվել ու անընդհատ ասել՝ դու էսպես կամ էնպես ես ասել: Պետք չի ստիպել, որ ղեկավարը  արդարանա: Նիկոլ Փաշինյանը շատ ավելի կարևոր դեր ունի. նա առաջնորդում է, և ի պատիվ նրա՝ այդ գործը լավ է անում: Նա ունի համոզելու շատ մեծ կարողություն, և դա իրեն օգնում է: _Ո՞ւմ է համոզում՝ ժողովրդի՞ն: _Իր կողմնակիցներին. նրան իշխանության է բերել կողմնակիցների մեծ բանակը, ոչ թե ամբողջ ժողովուրդը: _Կա կանխատեսում, որ կողմնակիցների թիվը հետզհետե սկսելու է նվազել, այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանը շտապում է արտահերթ ընտրությունները օր առաջ անցկացնել: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք: _Իհարկե, ալիքը կարող է մարել. դա ճշմարիտ է, բացի այդ իրականությունը շատ ավելի բարդ է, քան հեղափոխականները կարող էին պատկերացնել: Ավելին՝ իրենք հիմա ավելի լավ գիտեն երկրի իրական վիճակը և կարող են հետևություն անել կոռուպցիոն բացահայտումներից: Կոռուպցիոն կծիկը քանդելու ընթացքում միայն կարելի է հասկանալ, որ ամեն ինչ ավելի վատ է, քան գիտեինք: _Ո՞ր բացահայտումը նկատի ունեք. գեներալ Մանվելի՞: _Այո՛, նաև նրա: _Ձեզ համար անսպասելի՞ էր. Դուք գազանների, զենքի կամ պահածոների մասին չգիտեի՞ք: _Անսպասելի չէր, արշալույսցի իմ բարեկամները պատմում էին այդ ամենի մասին: Բայց ես  չեմ ցանկանում խոսել ո՛չ պահածոների, ո՛չ էլ գազանների մասին. ո՞ր օլիգարխը գազան չի պահում: Ոչ մի նորություն չկա, և ընդհանրապես այդ դժբախտ մարդու մասին պետք չէ շատ խոսել: Իրականում գեներալ Մանվելը տրագիկ պերսոնաժ է, որովհետև վերջին հաշվով նա շահագործվել է իշխանության, պատերազմի, նաև մտերիմների կողմից: Նրան ստիպել են կեղտոտ գործեր անել. ասել են՝ պահակազոր պահի, միություն ստեղծի, օրենքի ուժով նրան զենք ու սնունդ են տվել և հրահանգ են տվել, որ ծառայի իշխանությանը: Այդ ծառայության դիմաց Մանվելն ստացել է ամեն ինչ՝ բառի ամենալայն իմաստով. թույլ են տվել, որ նա դառնա Էջմիածնի ֆեոդալը ու մոնստրը: Իհարկե, այս դեպքում կա նաև անձի ու անձնական հատկանիշների հանգամանքը, որը նրան դարձրել է հետամնաց ֆեոդալ, բայց հիշենք, որ իր ձեռքերով կատարվել են բազում մութ գործեր, արվել է շատ կեղտոտ աշխատանք: Այդպիսին է պատերազմի իրողությունը. պատերազմը ծնում է ոչ միայն հերոսներ, այլ նաև հրեշներ: Պարադոքսն այն է, որ Մանվելի դեպքում հրեշին իշխանությունը հերոս է կարգել: Մանվելի կերպարի բացահայտումը այս օրերին կարևոր էր այն տեսանկյունից, որ հասկանայինք, որ ապրիլյան պոռթկումը իրոք հեղափոխություն է՝ հակաֆեոդալական հեղափոխություն: _Այսինքն՝ սա դասակա՞ն հեղափոխություն է: _Այո՛, ֆեոդալների ու ճորտատիրական կարգերի դեմ ուղղված բուրժուադեմոկրատական հեղափոխություն է, ինչի կարիքը Հայաստանն ուներ վաղուց: _Այո՛, ուներ, և այդ մասին դեռևս 2008 թվականին խոսում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ եք կարծում, ինչու Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց:  _Չհաջողվեց, որովհետև նա եկել էր ազգային ազատագրական պայքարի ալիքի վրա, հակաֆեոդալական պայքարը իրենը չէր, չնայած որ նա հասկանում էր, որ Հայաստանին բուրժուադեմոկրատական հեղափոխություն է անհրաժեշտ: Մեր երկիրը օր առաջ պիտի հաղթահարի միջնադարը. կրիմինալ և ֆեոդալական բարքերը պետք է արմատախիլ արվեն, հակառակ պարագայում մենք չենք կարող առաջ գնալ ու հաջողել: _Հեղափոխության իրագործման մեջ ի՞նչ դերակատարում ուներ նախկին իշխանությունը և մասնավորապես Սերժ Սարգսյանը, որը անարյուն հեռացավ: Դուք սպասո՞ւմ էիք, որ ինքն այդ կերպ կհեռանա: _Սպասում էի. ինքն ուրիշ կերպ չէր գնա: Ես Ձեզ հետ զրույցներում ասել եմ՝ Սերժ Սարգսյանը փափուկ ավտորիտարիզմի  ներկայացուցիչ է: Փափուկ ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն մեկ քայլ է: _Այդ դեպքում ինչո՞ւ այդ քայլը ինքը չարեց: _Իրականում ինքը պիտի աներ, բայց չէր կարող իշխանության  օրինական ու խաղաղ փոխանցման ինստիտուտի բացակայության պատճառով: Պարբերաբար կեղծվող ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հենվում էր ֆեոդալների ու կրիմինալի վրա: Ինքն այդ տարրերին, առաջին հերթին օլիգարխներին էր պարտք՝ իշխանություն պահելու համար, և չէր կարող նրանց դեմ ելնել: Այստեղ մի ուրիշ խնդիր ևս կա, մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ռեժիմով ապրող երկիր ենք: _Մենք հիմա էլ ենք գտնվում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն ռեժիմում. դա ի՞նչ կապ ունի հեղափոխության հետ: Այն կապն ունի,  որ պատերազմն այլևս մեզ համար ֆունկցիոնալ չէ: Մենք հիմա պաշտպանական պատերազմ ենք մղում. ընդամենը պաշտպանում ենք մեզ և Արցախը. այն մեր ներքին խնդիրների լուծմանը  չի ծառայում: Հասարակությունը  հասկացել է՝ առանց հապաղելու ինքը  պետք է լուծի իր խնդիրները: Ղարաբաղյան պատերազմը ֆունկցիոնալ է ռուսների  համար, որովհետև նրանք դրա միջոցով հարցեր են լուծում, զենք են վաճառում

դիտվել է 392 անգամ
Հետևեք մեզ YouTube-ում Հետևեք մեզ Facebook-ում Հետևեք մեզ Telegram-ում Հետևեք մեզ Viber-ում
Լրահոս
Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video)
ԱՄԲՈՂՋ ԼՐԱՀՈՍԸ
Ամենաընթերցվածները
#ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) 1 Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) 2 Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում 3 Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) 4 Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն 5
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am