Վարչապետը Օսկանյանի կուսակցության` Քոչարյանի հետ կապի մասին
Վարդան Օսկանյանի` սեփական կուսակցություն բացելու որոշումը կարելի է միայն ողջունել: Այդ մասին մարտի 16-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ես ողջունում եմ յուրաքանչյուր անձի, որը կորոշի կուսակցություն բացել, այդ թվում նաև՝ Վարդան Օսկանյանին»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ այդկերպ ցանկանում են ապահովել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, վարչապետն այսպես պատասխանեց. «Որևէ կապ ես չգիտեմ պարոն Քոչարյանի հետ, և, ընդհանրապես, դա ինձ չի էլ հետաքրքրում, ուղղակի մենք ուրախ ենք, որ մեր քաղաքական կյանքում ևս մեկ կուսակցություն կա, և համոզված եմ, որ բազմակուսակցական այս քննարկումներին ինչքան շատ կուսակցություններ կլինեն, այնքան լավ՝ մեր երկրի, ժողովրդի համար»:
